Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարնանային ձյան մաքրման աշխատանքներ Կենտրոնում

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
19:41, կիրակի, 30 մարտի, 2014 թ.

Գարնանային ձյունը անակնկալի չբերեց: Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանում նույնպես ընթանում են ձնահեռացման լայնածավալ աշխատանքներ: Աննախադեպ ձյան հետեւանքների վերացման ընթացքին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հետևում է անձամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքների պատասխանատուների հետ շրջել է կենտրոնական և երկրորդական փողոցներում, հետևել մայթերի և երթևեկելի հատվածներում ձնազերծման աշխատանքների հավուր պատշաճին ընթացքին, հանձնարարել է առանձնահատուկ ուշադիր լինել բազմաբնակարանների շքամուտերի հարակից տարածքների և աստիճանների մաքրման աշխատանքներում:

Աշխատանքները շարունակվում են մինչ այս պահը` չընդհատվող ռեժիմով:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3089 | 0 | 0
Facebook