Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզանից հետո... (Մաս 1)

Քնար Եգանյան
Հեղինակ`
Քնար Եգանյան
11:16, չորեքշաբթի, 28 նոյեմբերի, 2012 թ.
Քեզանից հետո... (Մաս 1)
    
    

Շատ անգամ այն պահերին, երբ հոգու ամբողջ ուժգնությամբ մահ ես տենչում, մահը քեզանից հեռու է փախչում, իսկ երբ ագահի նման վայելում ես ամեն վայրկյանդ և ցանկանում ես ապրել`մահը աննկատորեն մոտենում է:

Հիմա մահը ինձանից շա~տ-շա~տ հեռու է…Իսկ ես չեմ ուզում ապրել, չեմ ուզում զգալ այն` ինչ հիմա եմ զգում, չեմ ուզում շնչել այն օդը, որը ես հիմա շնչահեղձ լինելով շնչում եմ, չեմ ուզում շնչել այն օդը, որը ընդհանուր է, ընդհանուր` իմ ու քո համար: Սակայն չշնչել անկարող եմ…

Չեմ ուզում հիշել ոչի~նչ-ոչի~նչ: Լավը թողած վատն եմ հիշում…Ուղղակի վատը ավելի շատ էր, ավելի երկար տևեց այդ վատը քան թե լավը…Ուղղակի "վատից" առաջացած զգացմունքը` հոգու ցավը, էլ ավելի ուժեղ է քան այնքան կարճ տևած "լավի" մելանխոլիան…

Խեղդվում եմ… Կարծես ինչ-որ մեկը` անտեսանելի ու աներևույթ, բռնել է կոկորդիցս ու ամբողջ ուժգնությամբ խեղդում է ինձ…

Իմ հիվադ, իմ կիսամեռ հոգի~… Ու՞ր եմ քեզ մղել, ինչի՞ եմ քեզ հասցրել… Իմ խռոված հոգի~… Իմ անփորձության, մաքրության ու սիրո հետևանքով հիմա հոգիս դանդաղ մեռնում է… Էլ լույս չի՛ արձակում, ճիչեր չկա~ն: Լուռ է, հիվանդ… Մարում է:

Աչքերիս վարդագույն փառը անհետացավ…Հիմա ամեն-ինչ սև է կամ սպիտակ, մոխրագույն, շատ անգամ նույնիսկ անգույն: Տեղում դոփելով գնում եմ առաջ, ու իմ հիշողությունները կամաց-կամաց անհետանում են` ինձ հեռվից էլ ավելի ուժեղ խեղդող մառախուղի մեջ:

Անզգայացած մարմինս… Գաղտուկ ցավում է, լարված նյարդերս անընդհատ ձգվում են…

Սի~րտս, իմ խե~ղճ սիրտ, զարկերիտ ուժգին ու արագ բախյունից մարմինս ցնցվում է…

Իսկ իմ ե՞սը… Իմ ոտնակոխ եղած ինքնասիրությունը, իմ խաբված անձը… Վիրավորված է…

Ու՞մ մեղադրեմ, ո՞վ է մեղավոր, որ դարձելեմ մեռա՛ծ ողջ, անշու՛նչ շնչավո~ր…Ո՞վ էր մեղավոր, որ անփորձ էի, որ հավատում էի, որ սիրում էի… Ես ցանկանում էի լինել տարբեր, տարբե~ր բոլորից, լինել մաքուր, լինել միայն քոնը, բայց…

Ճակատագի~ր, ամեն-ինչ այսպես պետք է լիներ` սկիզբը հաճելի, ավարտը` անավարտ ցավալի…

Իսկ կյա~նքը…Կյանքը խաբու՛մ է, կյանքը չի՛ հարցնում: Երբե՛ք չի հարցնում, կխաբի միշտ, երբ կցանկանա…Իսկ ես ինքնախաբեությամբ զբաղվելով` կպայքարեմ, մի~շտ…Թեպետ վերջում կպարտվեմ, բայց կկռվեմ…


    

Իմ կործանված, կիսամեռ անձի մեջ միակ լուսավոր ու անհաս կետը եղե՛լ է, կա՛ ու կմնա՛ իմ հույսը…

Ուրեմն հանուն ՀՈՒՅՍԻ էլ կկռվեմ:


    
    
    
    
    
    
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2568 | 1 | 0
Facebook