Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Աղետի գոտուց» «Զարգացման գոտի»

GOR PETROSYAN
Հեղինակ`
GOR PETROSYAN
22:36, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Ծրագրիս մտահղացումը, որ կներկայացնեմ եղել է շատ վաղուց, ի սկզբանե որոշել էի ՀՀ հյուսիսային մարզերում «աղետի գոտի» հասկացությունը վերջնականապես փոխարինել «զարգացման գոտի» հասկացությամբ, սակայն գաղափարս կրել է բավականին փոփոխություններ: Ըստ ծրագրի հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքում պետք է ստեղծվի «ազատ տնտեսական գոտի» պետության անմիջական վերահսկողության ներքո` ընձեռնելով ՏԻՄ իշխանությանը բացառիկ ինքնավարություն: Ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղեր ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում: Ազատ տնտեսական գոտիների գործունեությունն ապահովելու համար ստեղծվել է համապատասխան իրավական դաշտ: Այսպիսով թվարկենք ազատ գոտու իրագործման համար անհրաժեշտ նախապայմանները և դրույթները՛ .տնտեսական գործունեություն իրականացող ֆիզիկական և իրավաբանական անձիք չեն ազատվում տեղական հարկերից և տուրքերիցՙ սոցիալ-տնտեսական զարգացման համարՙ . տեղական և օտարերկրյա ներդրողների միջև համահավասար տնտեսաիրավական համակարգի ներդրումՙ . յուրաքանչյուր գործատու և գործավար չի ազատվում եկամտային և կուտակային կենսաթոշակային վճարներից . տեղում արտադրված արտադրանքների և ծառայությունների արտահաննման խթանման համար մաքսային ռեժիմի պարզեցում . «ազատ գոտում» գրանցված կազմակերպությունների` հանրապետության այլ տարածքներոմ գրանցված մասնաճյուղերը չեն ազատվում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերից և տուրքերից . յուրաքանչյուր ներդրում մանրամասն ուսումնասիրվում է համապատասխան իրավական մարմինների կողմից, ներդրված ֆինանսական միջոցների օրինականության և տնտեսական գործունեություն իրականացման օրինականության համար . տեղում բանկային և ֆինանասավարկային գործունեություն իրականացնող ֆինանսական հաստատություններին ՀՀ ԿԲ-ի կողմից անհատական դրամավարկային քաղաքականություն . պարտադիր համագործակցություն հանրապետության բոլոր պետական բուհ-երի հետ համապատասխան մասնագետների և կադրերի համալրման համար .հաշմանդամություն ունեցող քաղաքացիների պարտադիր ներգրավում աշխատանքներում . հանրապետության ներսում արատադրվող ներքին սպառման արտադրանքների և ծառայությունների արտադրության ու մատուցման արգելում «տնտեսական ազատ գուտուց» դուրս գտնվող տնտեսվարող սյուբեկտներին պաշտպանելու նպատակով .ֆինանսական համակարգի ինստիտուտների ներգրավում տարածաշրջանային ֆինասական համակարգում, միջազգային ֆինանսական շուկաների համար համապատասխան օրենսդրական դաշտի ապահովվում դրանց ակտիվ ներգրավվման համար . վիզային ազատ ռեժիմի ներդնում ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` Ներքոհիշյալ դրույթյները լրիվ չեն արտացոլում ծրագրի դրույթները, սակայն նշված կետերը այն նվազագույն պահանջներն են, որոնք անհրաժեշտ են ծրագրի իրագործման համար: Համոզված եմ մտահաղացմանս համար ուղղակի անհրաժեշտ է քաղաքական կամք և անձնական ջանքերի առավելագույն ներդրում: Այս ամենի ներդրման արդյունքում հանրապետությունում ակնհայտորեն կնվազի աղքատության և գործազրկության մակարդակը կնպաստի հայրենական իշխանության կողմից որդեգրված տարածքային համաչափ զարգացմանը, տարածաշրջանում հանրապետության տնտեսական և քաղաքական դերի մեծացմանը, ռեգիոնալ համաչափ զարգացմանը, ուղեղների արտահոսքի ինչպես նայև արտագաղթի կանխարգելմանը, ՄԻՋՈՑՆԵՐ` Օրենսդրական համապատասխան դաշտի առկայության պայմաններում ինչպես նաև համապատասխան մարմինների անմիջական վերահսկողությամբ հնարավոր է իրականացնել ծրագրին համապատասխան աշխատանքներ: ԽՍՀՄ տարներից ունենալով Գյումրու ստեղծարար և մտավոր ներուժի համարժեք պահանջները, ինչպես նաև ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության բարձր զարգացվածության մակարդակը Հայաստանում` կարծում եմ կգտնվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն ու պայմանները: Ի հավելումն, Գյումրիում առկա է և գործում է օդանավակայան, երկաթգիծ, հանրապետական նշանակության ճանապարհ, հողային և տարածքային ռեսուրսներ, բնակլիմայական պայմաններ, ինչպես նաև պատմամշակույթային հարուստ ժառանգություն: ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ` Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ բարձրաստիճան մարմինների պարտավորվում են պաշտպանել և ապահովվել թվարկված դրույթների իրականացմումը օրենսդրորեն սահմանված կարգով և արդարացիորեն, համապատասխան իստիտուտների միջոցով, յուրաքանչյուր ներդրող կնքում է համապատասխան պայմանագիր առաջին հերթին պետության, այնուհետև ապահովագրական կազմակերպությունների և վերջնական փուլում ՏԻՄ մարմինների հետ: Եռաստիճան այս ձևաչափում համոզված եմ ավելի դյուրին է դառնալու գործունեություն ծավալել: ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ` Յուրաքանչյուր ներդրող հակված է ներդնել միջոցներ ավելի գրավիչ ու եկամտաբեր տարածաշրջաններում և ոլորտներում և անկասկած` նվազագույն ռիսկերով: ՀՀ տնտեսության զարգացման ինտեսիվությունն ու ներդրումային օրենսդրական դաշտը ըստ Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի հրապարակած տեղեկատվության Հայաստանի Հանրապետությունը համապատասխանում է միջազգային նորմերին, հետևաբար թվարկված պլանի իրագործման դեպքում անկասկած էլ ավելի գրավիչ ու նպատակահարմար կդարձնի ՀՀ տնտեսությունը: ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ` Հուսով եմ մտահաղացումս երբևէ կդառնա քննարկման թեմա ՀՀ բարձրագույն ատյաններում և իմ նպաստը կբերեմ հայրենական տնտեսության զարգացմանը, ինչպես նաև դերի բարձրացմանը միջազգային տնտեսության համատեքստում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈԻՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3985 | 0 | 0
Facebook