Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գերտերությունները պատրաստ են զոհել փոքր ազգերին առաջին անհրաժեշտութան դեպքում

GOR PETROSYAN
Հեղինակ`
GOR PETROSYAN
16:28, հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2013 թ.
     Օրերս սոցիալական ցանցերում և առհասարակ հայ հասարակության շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որն իրապես անսպասելի և շրջադարձային էր: Միանգամից սկսվեցին մեղադրական կոչեր, խրատական քարոզներ, հեղափոխական հորդորներ...Սկսվեցին վաղուց կորած, առանց միավորի մնացած քաղաքական դերասանների միավորահավաք ելույթները...Հանկարծ շարժվեցին վեհ ազգայնական գաղափարակիր մարդկանց հայրենասիրական զգացմունքները, բորբոքվեց եվրոպատենչ հասարակության որոշակի զանգվածի նյարդային համակարգը:
     Ինչևէ, աշխարհաքաղաքական զարգացումները տեղի են ունենում ոչ այնքան ժողովուրդների կամքով՝ հանուն պայծառ ապագայի և բարոյական ու իրավական հիմքերի վրա, որքան աշխարհակալ ուժերի աշխարհաբաժան ցանկությունների բավարարման սկզբունքով: Իսկ հիմա ավելի պարզ.անցնենք պատմության էջերով: Այսպես, 18-րդ դարում, երբ ծաղկում ապրեց հայ ազատագրական պայքարն, ու առաջ եկավ հայոց հարցը, եվրոպական և ռուսական ուժերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, տվյալ ժամանակաշրջանում համարվում էին աշխարհում եղանակաստեղծ գործոններ: Ուստի մի քանի հայկական պատվիրակություններ ուղարկվեցին Եվրոպա և Ռուսաստան: Թե ինչ եղավ արդյունքում, հուսով եմ բոլորիս է հայտնի: Եվրոպական սին խոստումների և ռուսական նվաճողական քաղաքականության արդյունքում «Ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով Հայաստանը բաժանվեց 2 մասի: Իսկ ինչո՞վ էին զբաղված հայոց մեծամեծերը, ի՞նչ էին անում նրանք այդ ժամանակ: Ռուսի ասած «немае дело я сам по себе» վիճակն էր:
     Կարծում եմ պատմությունը կրկնվում է. գերտերությունները, իրենց իսկ շահերից ելնելով, պատրաստ են առաջին իսկ անհրաժեշտության դեպքում զոհել փոքր ազգերին դեմոկրատիայի և անվտանգության հաստատման քողերի տակ: Այս իրավիճակում անկարելի է չհիշել հայ մեծ մտածող, բանաստեղծ Եղիշե Չարենցի հետևյալ խոսքերը. «Ո՛վ հայ խողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
     ՀԳ. Միակենտրոն Եվրոպայի կողմից հովանավորյալ հայ հասարակական-քաղաքական որոշակի էլիտայի անհանգստությունը չպետք է տարածել ժողովրդական լայն շերտերի մտածելակերպի և ցանկությունների վրա: Իսկ ցարական իշխանության ձգտող ու ամեն կերպ արևմուտքին հակակշիռ Ռուսաստանի հովանավորյալ հասարակական զանգվածները չպետք է անջրպետ մտցնեն առանց այդ էլ մի բուռ մնացած հայ ազգի մեջ: Եկե՛ք չկորցնենք մեր հույսը, հավատարիմ մնանք նժդեհյան գաղափարախոսությանը, լինենք Նժդեհի գաղափարների կրողն ու արժանի ժառանգը, ուխտենք ցեղակրոնություն և հետևենք չարենցյան անմահ տողերին: Աստված մեզ հետ, մեզ ուժ, միասնություն, խելք ու հավատք:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3656 | 0 | 0
Facebook