Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

BMW-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 5 եւ 6 սերիայի ավելի քան մեկ մլն մեքենա

Mary
Հեղինակ`
Mary
19:23, ուրբաթ, 20 ապրիլի, 2012 թ.
BMW-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում 5 եւ 6 սերիայի ավելի քան մեկ մլն մեքենա

Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը ամբողջ աշխարհից հետ է կանչում 5 եւ 6 սերիայի շուրջ 1,3 մլն մեքենա:

Ինչպես հաղորդում է AutoNews.ru-ն, պատճառը մարտկոցների լարերի մեջ առկա անսարքությունն է: Հետկանչի ենթակա մեքենաները արտադրվել են 2003-2010 թվականներին: Պարզվել է, որ այդ մեքենաներում ժամանակի հետ թուլանում է մարտկոցի վրայի ամրացումները, որի հետեւանքով մալուխը տաքանում է եւ այրվում:

Դա կարող է կանգեցնել անսարքությունների մեքենայի էլեկտրոնիկայում, որի հետեւանքով մեքենան հնարավոր չէ գործի գցել:

Տեղեկություններ չկան, թե քանի մարդ է տուժել այդ անսարքությունից:

BMW-ում նշում են, որ այդ խնդրի կարգավորումը պահանջում է առավելագույնը կես ժամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3255 | 0 | 0
Facebook