Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կենտրոնում բարեկարգ բակերը կհամալրվեն ևս մեկով

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
19:55, չորեքշաբթի, 26 մարտի, 2014 թ.

Աբովյան11, 13Սայաթ Նովա6 փնջային բակերի բնակիչներին ներկայացվեց բակի բարեկարգման նախագիծը


    

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հերթական շրջայց- հանդիպումը այս անգամ Աբովյան 11, 13 և Սայաթ Նովա 6 շենքերի բնակիչների հետ էր:

Հանդիպման ընթացքում Արա Սադոյանը բնակիչներին ներկայացրեց և քննարկեցին բակի բարեկարգման նախագիծը:

Կենտրոն վարչական շրջանը կարևորում է բոլոր բնակիչների կարծիքներն ու մոտեցումները և այդ նպատակով է, որ մինչ բարեկարգման աշխատանքների մեկնարկը այսօր միասին քննարկում ենք առաջարկվող նախագծը: Վարչական շրջան-բնակիչ համագործակցությունը ավելի գեղեցիկ, բարեկարգ ու մաքուր Կենտրոն ունենալու առաջին գրավական է: Ինչպես ես բազմիցս նշել եմ` միասին մենք կարող ուժ ենք», - ընդգծեց վարչական շրջանի ղեկավարը:

Հանդիպմանը ներկա բոլոր բնակիչները միաձայն կողմ արտահայտվեցին նախագծին և ի հաստատումն վերոնշյալի` իրականացրեցին ստորագրահավաք:

Բակի բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն ընդամենը մի քանի օրից:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3190 | 0 | 0
Facebook