Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանդիպում Բրյուսովի 165, 165ա շենքերի բնակիչների հետ

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
12:00, ուրբաթ, 21 մարտի, 2014 թ.

Գարնան գալստյան հետ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը վերսկսել է բնակիչների հետ բակային զրույց հանդիպումները: Առաջին հանդիպումը կայացավ Բրյուսովի 165, 165ա շենքերի բնակիչների հետ:
     Ողջունելով բնակիչներին, լսելով նրանց կողմից բարձրացված խնդիրները` Արա Սադոյանը առաջարկեց բնակիչներին ներկայացնել նաև բարեկարգման, խնդիրների լուծման իրենց տարբերակները: «Մեր, բակային, ավելի ոչ պաշտոնական հանդիպումները նպատակաուղղված են բակերում առկա խնդիրները միահամուռ ուժերով հաղթահարելուն: Ինձ համար կարևոր է ձեր բակում` ձեր իսկ հարմարավետությունը: Ուստի պատրաստ եմ ընդունել ձեր կողմից ներկայացրած խելամիտ ցանկացած առաջարկ» , նշեց վարչական շրջանի ղեկավարը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3727 | 0 | 0
Facebook