Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արա Սադոյանը շնորհավորեց ընդունելության եկած կին բնակիչներին

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
08:22, ուրբաթ, 21 մարտի, 2014 թ.
     Սահմանված ժամանակացույցի համաձայն հերթական հինգշաբթի օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ընդունարանը լի էր բնակիչներով: Առողջապահական, գույքահարկի զիջման, դրամական աջակցության և այլ խնդիրնեի համար լուծումներ ստանալու ակնկալիքով ներկայացել էին 21 քաղաքացի: Զրուցելով բնակիչների հետ, ծանոթանալով նրանց խնդիրներին` վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, տվեց հանձնարարականներ ընդունելության ներկա աշխատակազմի աշխատակիցներին` գտնելու շուտափույթ լուծումներ ներկայացված խնդիրների համար: Իսկ ընդունելության եկած կին բնակիչներին վարչական շրջանի ղեկավարը դիմավորեց անակնկալով. Կանանց նվիրված միասնյակի կապակցությամբ ծաղիկներ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2785 | 0 | 0
Facebook