Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկ դու խոստացար

SinEDerellA
Հեղինակ`
SinEDerellA
00:50, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
Իսկ դու խոստացար
     Իսկ դու խոստացար, որ մեզ էլ ոչինչ բաժան չի լինի, իսկ դու խոստացար, որ դու իմ կյանքից հեռու չես լինի, դու ինձ խոստացար, որ էլ ոչ մեկին այսպես չես սիրի, որ ինձնից բացի քո սև աչքերը ուրիշ ոչ մեկին այսպես չեն նայի:Իսկ դու խոստացար...ՈՒրիշ ոչ մեկին էլ քեզ սիրում եմ քո այդ շուրթերը երբեք չեն ասի, ասում էիր, թե մեզ այս ողջ աշխարհում ոչ մի շնչավոր էլ չի բաժանի, դու ինձ խոստացար, որ էլ չեմ լացի, որ իմ աչքերը արցունք չեն տեսնի:Դու ինձ խոստացար...ուրիշ ոչ մեկին այսպես չգրկել, ոչ մեկի ձայնը էլ չկարոտել, ուրիշի մասին էլ չերազել, դու ինձ խոստացար հավետ ինձ սիրել:Ափսոս խոստացար, բայց շուտ մոռացար, ժամանակ անցավ, քո սերն էլ անցավ, տված խոստումդ լոկ լավ հուշ դարձավ, այն ինչ խոստացար անհետ չքացավ, կյանքի իմ գրքում փոքրիկ էջ դարձավ:ՈՒ գիտեմ հիմա այդ նույն խոստումը ուրիշին կտաս, թե չես մոռանա, թե էլ չի լացի, էլ ոչ մեկին դու այդպես չես սիրի, որ նա աշխարհում միակն է միայն ու քո սրտի մեջ տեղ կտաս նրան:ՈՒ նա էլ գուցե իմ պես հավատա ու ամիսներ անց քեզ նույն հարցը տա, ախր խոստացար, ինչու՞ ուրացար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4033 | 0 | 0
Facebook