Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ տղամարդիկ, սովորեք ապրել արժանավայել

21:48, կիրակի, 25 նոյեմբերի, 2012 թ.
Հայ տղամարդիկ, սովորեք ապրել արժանավայել

Ուր կորավ կովկասցու երբեմնի հայ խիստ ու արժանապատիվ, կնամեծար ու անբասիր վարքի տեր տղամարդու նախկին կերպարը, գուցե պատմության հին էջերում:

Այժմ ամեն ինչ փոխվել է, հայ տղամարդկանց մեծամասնությանը առհասարակ չես որակի որեւէ լավ հատկանիշներով:

Չամուսնացած տղաները դարձել են հաշվենկատ եւ նույնսիկ աղյկան մեկ բաժակ սուրճ հյուրասիրելու հարցում դարձել են շահախնդիր, ագահ ու ամբարտավան: Ապերատական ձիրքը կորցնելուց բացի, դարձել են կոպի իսկ ժարգոնն ու հայհոյանքը նրանցից` անքակտելի մաս: Իսկ ամուսնության հարցում դարձել են ծայրահեղ հաշվենկատ չաշխատելու եւ ապահով ապագա ունենալու մոլուցքով տարված: Նախկինում, երբ աղջիկը ամուսնանում էր, նրա օժիտ տանելու հարցը դիտվում էր ոչ թե անհրաժեշտություն այլ ուղղակի առավելություն: Այժմ նույնիսկ այդ հարցում տղան օժիտի կամ աղջկա ընտանիքի բարենպաստ լինելու հարցում է ամիսներով լավ ու վատ անում: Բազմաթիվ ընտանիքներում զույգերը գոյատեւոմ են կնոջ ծնողների հաշվին: Այս կենսակերպը վաղուց չի անհանգստացնում հայ տղամարդուն: Հայ կինը մեր օրերում դարձել է տան սյունը, կենցաղային կարիքները հոգալու եւ կյանքի ծանր բեռը սեփական ուսերին կրող անձը: Շատ տղամարդիկ սպասում են, որպեսզի կնոջ աշխատավարձով ծխախոտ, խմիչք կալ այլ պարագաներ գնեն, պորտաբույծների նմանդուրսը թրեւելով: Իսկ ֆինանսական տեսանկյունից ապահովվածներին, չես զանազանի ընտանեկան կարգավիճակով: Քանի որ նույնիսկ աղջիկ խոսեցնելուց չես տարբերակի նրան ամուսնացած կամ ամուրի լինելը: Նույնիսկ երեխատեր տղամարդիկ նույն ցոփ ու շվայտ կյանքով, ստորաքարշություն ու անբարոյականություն են տարածում շրջապատում, բացահայտ վայրերում սիրուհիների հետ ժամանց անցկացնելով:

Ամոթ է, սթավեք եւ վերակագնեք ձեր արժանապատվությունը, մի թողեք, որ վաղվա սերունդն էլ փչանա ձեր նույն կենսակերպը ժառանգելու արդյունքում: Դրա վառ ապացույցն է այն, որ հայ կանայք ձգտում են օտարերկրացիների հետ ամուսնանալ, լսելով ու տեսնելով զանազան ընտանիքների նողկալի պատմությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5263 | 0 | 0
Facebook