Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դժվար ապրուստը` հոգեբանական տեռոր

15:01, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2012 թ.
Դժվար ապրուստը` հոգեբանական տեռոր

Մարդիկ փորձում են սերիալադիտումը կապել այլընտրանք չունենալու հանգամանքի հետ, քանի որ, նրանց մեկնաբանմամբ, գրեթե բոլոր հեռուստաալիքներից ցուցադրվող սերալները մեկի մյուսի անհաջող ընդօրինակումն է: Սակայն, հենց հեռուստադիտողը պետք է անհանդուժողակնություն դրսեւորի այդ անորակ սերիալների ցուցադրման վերաբերյալ, քան իր դիտողունակությամբ լսարան ձեւավորի: Մի ամբողջ հասարակություն, այդ թվում նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները` անհամբերությամբ սպասում են, այդ չարաբաստիկ, ապադաստիարակչական, դավաճանություն եւ բռնություն սերմանող, սանձարձակություն խրախուսող, տղամարդկային արժանիքները ոտնահարող ֆիլմի հերթական սերիան դիտելուն` ակնկալելով դրա ավարտը:

Փաստորեն, ինչ ենք մենք դիտում, ոչ թե պարզապես սերիալ, մերօրյա կյանքը, վարքն ու բարքը ներկայացնող, այլ տեռոր, բառիս բուն իմաստով: Ֆիլմում չկա, ոչ մի տրամաբանություն, ոչ մի սրամտություն եւ դաստիարակչական գործոն, այն լի է դատարկաբանությամբ: Նույնիսկ դերասանական խաղ չկա, մեկ երկու հայտնի դերասանների կողքին նկարահանվում են, ոչ թե նորելուկ դերասաններ, այլ այդ բնագավառի հետ որեւէ առնչություն չունեցողները, որոնք նույնիսկ չգիտեն, ուր են եկել եւ ինչ դեր են ստանձնելու:

Բոլորը սպասում են, թե երբ է երբ է սցենարիստի, հայտնի` պրիմադոննայի քմահաճույքով ավարտվելու այդ զառամախտը: Պատկերացնում ենք, նույնիսկ ստեղծագործական խումբ չկա, իսկ ով է ռեժիսորը կամ առհասարակ սցենարը մոգոնողը:

Ամոթ է, կարծում են նման ցածրորակ սյուժեով եւ ոչ մի արժեք ու մարդկային կշիռ չունեցղ սերալ, ամենածույլ ու անգրգետ մարդն էլ` ի վիճակի կլիներ կյանքի կոչելու: Մի ողջ լսարան սպասում են, թե ինչպես է Դիանան շարունակելու ֆիլմի ընթացքը, խաղալով մարդկանց նյարդային լարերի վրա... Եթե միտքտ պայծառ է եւ ստեղծագործել ես ուզում, մշակութային եւ արվեստին մոտ մի գլուխգործոց արարի, որ հասարակությանն ու նրա հետնորդներին անունդ թողնես... այդ տարբերակով. Արժեքներ կերտի, ոչ թե մտքի ճղճիմություն, որը վաղը զավակներիտ մոտ գլուխտ չկախես: Նույնիսկ, հարգելի Դիանա, թույլ ես տալիս բնորոշես ֆիլմտ այն հատկանիշներով, թե իբրեւ բոլոր հայ ընտանիքներում նույն բռնություններն են եւ դու ներկայացնում ես իրականությունը:

Դու պատկերում ես այն ինչ ուզում ես, գուցե դու ես դրա զոհը...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5956 | 7 | 0
Facebook