Էմիրատներում իշխանություններն իրենց քաղաքացիներին տարեկան 40.000 դոլար փող է տալիս (ուղղակի նավթից «փայ» հասարակ ժողովրդին): Այսինքն քաղաքացին ուղղակիորեն չի աշխատում ոչ մի տեղ: Էմիրատներում իշխանությունն իր քաղաքացիների համար կառուցում է մեծ տներ, ընդ որում տան ընտանիքի յուրաքանչյուր անդամին հասնում է 150քմ: Եթե կառուցած տունը քաղաքացուն դուր չի գալիս, ապա նա իրավունք ունի հետ հանձնել տունը և պետության կողմից տրամադրված գումարով կառուցել իր ուզածը: Էմիրատներում իշխանություններն իրենց նորապսակ քաղաքացիներին տրամադրում են առանց տոկոսադրույքի 20.000 դոլար վարկ, եթե զույգը 5 տարվա ընթացքում ունենում է 3 երեխա ապա պետությունն այդ վարկը դարձնում է ուղղակի նվիրատվություն: Էմիրատներում ալկոհոլ օգտագործելը, ծխելը, փողոցում համբուրվելը կամ փաթաթված քայլելը համարվում է օրենքի կոպիտ խախտում: Եթե դու խմած քայլում ես փողոցով ապա համոզված եղիր, որ դու կտեղափոխվես ոստիկանական բաժանմունք և կստանաս 100 մտրակի հարված կամ ազատազրկում (չնայած, որ ոչ մի խանութում, ռեստորանում, սրճարանում, ակումբում ալկոհոլ չի վաճառվում): Նույնիսկ փոքր երեխան իրավունք չունի լողալ լողավազանում առանց լողազգեստի: Էմիրատներում որևէ բիզնեսի համար գոյություն չունի որևէ հարկ: Այսինքն բացարձակ ազատված են հարկերից: P.S. Եթե դու այսքանը կարդալով միանգամից մտածեցիր, որ հենց հիմա վեշերդ հավաքում ես ու գնաս Էմիրատներում քաղաքացիություն ստանալու, ապա մի շտապի՛ր, որովհետև Էմիրատներում քաղաքացիությունը փոխանցվում է բացառապես սերնդեսերունդ: