Այսօր իր Ֆեյսբուքյան էջում "անտիվիՌուս" հաղորդման հաղորդավար Գոռ Հակոբյանը գրել է այն մասին, որ անտիՎիռուս հաղորդումը այլևս եթեր չի հեռարձակվի, մեջբերում - "ժող ջան «անտիվիռուս» չկա էլ ու եթե երբևէ լինի էլ ապա դա հրաշք կլինի: " Այնուհետև տարածվեցին խոսակցություններ, իբրև Գոռին ստիպել են փակել հաղորդումը, սակայն Գոռ Հակոբյանը ժամեր անց կրկին իր Ֆեյսբուքյան էջում գրեց - "ԱնտիՎիռուսի հետ կապված: Ոչ մի քաղաքական ճնշում, որևէ մեկի ստիպում չի եղել ու սա կատակ չէ:
Հաղորդումը փակվել է բացառապես մեր կամքով և այլևս եթեր դուրս չի գալու: Հետագայում երևի թե հանդես կգանք նոր նախագծով: "