Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՀԿ փակ խորհրդակցությունը ավարտվեց

09:13, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2012 թ.
ԲՀԿ փակ խորհրդակցությունը ավարտվեց
     Ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Այն նախորդների պես եղել է փակ լրատվամիջոցների համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մոտ երկու ժամ տևած խորհրդակցության ընթացքում Գագիկ Ծառուկյանը խնդրել է պատգամավորներին մանրամասն պատմել տարածքային կառույցների հետ անցած օրերին տեղի ունեցած հանդիպումերի մասին:
    
     Խորհրդակցության ողջ ընթացքում մասնակիցները Ծառուկյանից պահանջել են հրապարակե
լ որպես նախագահի թեկնածու առաջադրման մասին որոշումը:
    
     Երկրորդ միահամուռ պահանջը եղել է բացառել որևէ պարագայում գործող նախագահին սատարելու տարբերակը: Կառույցների ղեկավարները հայտարարել են, որ այդ դեպքում ժողովուրդը պարզապես երես կթեքի ԲՀԿ-ից։
    
     Երրորդ առանցքային կետը՝ եղել է ընդդիամդիր ուժերի հետ բանակացությունների շարունակումը՝ միասնական նախընտրական թիմ և փետրվարի 19-ից հետո՝ միասնական իշխանություն ձևավորելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3268 | 0 | 0
Facebook