Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկա

12:31, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2012 թ.
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկա
     ԱԺ արտահերթ նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Հանրապետական եւ ՕԵԿ-ական պատգամավորները, ինչպես եւ հայտարարել էին, չեն ներկայացել նիստին, որը ՀԱԿ նախաձեռնությամբ էր։
    
     Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3294 | 0 | 0
Facebook