Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բոնդի ընկերուհին»՝ բրազիլացի ապշեցուցիչ մոդել

Laura Mkrtchyan
Հեղինակ`
Laura Mkrtchyan
20:38, ուրբաթ, 24 հունվարի, 2014 թ.
     Ապշեցուցիչ գեղեցիկ և սեքսուալ բրազիլուհի սուպերմոդել Հերիկա Նորոնիան նկարահանվել է «Բոնդի ընկերուհին» ֆոտոշարքում, որի նպատակն էր գովազդել կանացի նուրբ ներքնազգեստ: Ֆոտոշարքում մենք տեսնում ենք չափազանց սեքսուալ բրազիլուհի մոդելի, ում մասին միլիոնավոր տղամարդիկ կերազեին: Նրա ամբողջական անունն է Հերիկա Ֆերնանդա դե Նորոնիա, երբեմն նրան անվանում են նաև Էրիկա Նորոնիա: Նա ծնվել է 1992թ.-ի փետրվարի 14-ին՝ Գոյաս քաղաքում (Բրազիլիա), նրա հասակը 1.73 սմ է: Հերիկան մոդելային կարիերան սկսել է արդեն 15 տարեկանում և ներկայումս համարվում է 2013թ.-ի 500 լավագույն մոդելներից մեկը: Նա շատ ռոմանտիկ անձնավորություն է և համարում է, որ կյանքում, սիրուց բացի, ուրիշ ոչինչ չկա: Հերիկան ասում է, որ ուրիշ մարդկանց կողմից նկատված լինելը և՛ դրական կողմեր ունի, և՛ բացասական: Բրազիլուհի կանայք շատ բազմազան են, բայց մոդելային բիզնեսում կարելի է տեսնել բրազիլական գեղեցկության միայն մեկ տեսակ՝ անհավանական սեքսուալ սևահեր գեղեցկուհիներ: Հերիկայի սիրելի ուտելիքը մայրիկի պատրաստածն է: Նա ազատորեն տիրապետում է պորտուգալերենի, իսպաներենի և անգլերենի: Ազատ ժամանակ նա սիրում է զբաղվել սպորտով և ընթերցողությամբ:

Նրա նպատակն է ապրել առողջ և երջանիկ կյանքով: Գեղեցկուհին երազում է նաև հաջող կարիերա ստեղծելու համար: Այսպիսի շքեղ գեղեցկուհուն արժանի լինելու համար տղամարդը պետք է շատ մեծ ջանքեր գործադրի: Այսպիսի կնոջ հետ ցանկանում ես հայտնվել բրազիլական որևէ լողափում և սուզվել օվկիանոսի ալիքների մեջ:

Աղբյուրը` blognews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5448 | 0 | 0
Facebook