Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանրապետությունում վիճակը պայթյունավտանգ է

Irena Tamazyan
Հեղինակ`
Irena Tamazyan
09:21, երեքշաբթի, 21 հունվարի, 2014 թ.

Հունվարի 18-ի հանրահավաքի թե' չափերը, թե' որակը, ըստ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի, լուրջ էր, և եթե հաշվի առնենք, որ հանրության վրա սոցիալական բեռն օրեցօր ավելանում է, ուրեմն` վիճակը պայթյունավտանգ ու անկայուն է: «Ցանկացած կրակից կարող է հրդեհ բռնկվել», -Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:


    

Ըստ նրա` կանցնի ևս մի փոքր ժամանակահատված, և իշխանությունները, որքան էլ կտրված լինեն իրականությունից, ևս կհասկանան, որ ամեն ինչ լուրջ է, որովհետև քաղաքացիական խմբերն ու նախաձեռնությունները շատ ավելի համարձակ ու կտրուկ են դառնում, քան նույնիսկ քաղաքական ուժերը: «Նման հանրահավաքները կարող են բերել շատ անկանխատեսելի վիճակի», - ասաց Սաֆարյանը:


    

Հարցին՝ արդյո՞ք աննախադեպ կարելի է համարել չորս քաղաքական ուժերի միասնաբար հանդես գալը, նա պատասխանեց, որ ավելի լայն համախմբվելու համար, անշուշտ, կան որոշակի տարաձայնություններ՝ արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված, հետևաբար` ռիսկեր: «Ես այս համախմբումը չէի համարի աննախադեպ: Նույն այդ չորս քաղաքական ուժերը միասնաբար դեմ են արտահայտվել կառավարության 2012թ. գործունեության ծրագրին, պարզապես շատ լավ է, երբ քաղաքական ուժերը, մի կողմ թողնելով իրենց տարաձայնությունները, գոնե այս հարցով հանդես են եկել միասնաբար», - ասաց Սաֆարյանը:


    

Նրա խոսքով՝ իշխանությունները ողջամիտ կվարվեն, եթե բավարարեն կուտակային կենսաթոշակային համակարգի մասով ժողովրդի նվազագույն պահանջը, այն է՝ հետաձգել օրենքի գործողության ժամկետը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3463 | 0 | 0
Facebook