Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արամ Mp3-ն «Եվրատեսիլ-2014» մրցույթում ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում

Laura Mkrtchyan
Հեղինակ`
Laura Mkrtchyan
20:37, երկուշաբթի, 20 հունվարի, 2014 թ.

«Եվրատեսիլ-2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում։


    

Ինչպես տեղեկացնում է eurovision.tv-ն, հանդիսավոր միջոցառման ընթացքում «Եվրատեսիլը» հյուրընկալած նախորդ քաղաքի՝ շվեդական Մալմոյի քաղաքապետը խորհրդանշական բանալիներն է հանձնել այս տարի մրցույթը հյուրընկալող Կոպենհագենի քաղաքապետին։ Այդ պահից ի վեր Կոպենհագենը պաշտոնապես ստանձնել է մրցույթի անցկացման պատասխանատվությունը։


    

Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակիչ փուլից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա. Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակիչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ:

Աղբյուրը` BlogNews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4510 | 0 | 0
Facebook