Ամեն պետությունում կան տարբեր համաշխարհային աստղերի նմանակներ, այդ թվում Հայաստանում ևս: Հայաստանում ամենահայտնի ու ամենաքնարկվող աստղային նմանակը Կարեն Թորոսյանն է, որը աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Բիբերի նմանակն է, ինչպես շատերն են իրեն անվանում եվ շատերին է հայտնի Բոյֆրենդ անվամբ: Շատերիս մոտ հարց է առաջանում, թե ինչպես Բոյֆրենդը մեծ ճանաչում ձեռք բերեց ԱՊՀ երկրներում այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և իհարկե Հայաստանի Հանրապետությունում: Նախ առաջին փաստը այն է, որ Բիբերը ներկայումս նամանավանդ անչափահասների մոտ ամենաքնարկվող աստղն է, իսկ հայաստանցի Ջասթինի մասին լուրը շատ բուռն քնարկման արժանացավ եվ իհարկե եղան, թե դեմ և թե կողմ մեկնաբանություններ: Բոյֆրենդը (Կարեն Թորոսյան) ԱՊՀ-ում հայտնի է որպես Adidas NEO և Supra Foot Wear հայտնի ընկերությունների ֆոտոմոդել: Նա Ջասթինի հետ զրույցում հրավիրել է Հայաստան Ջասթին Բիբերին և խոստացել, որ դա կլինի իր երկրպագուների համար մեծ և անսպասելի անակնկալ, Բիբերը համերգի վերաբերյալ խոսք չի տվել, բայց ասել է, որ մի օր անպայման կայցելի պատմական Հայաստան: 2012 թվականին Կարենը
օգնության ձեռք մեկնեց տասնյակ մանկատների տարբեր երկրներում, ինչպես նաև 2013 թվականին
Free Car-ի շրջանակում տրամադրեց 3 անվճար բարեգործական ավտոմեքենաներ: 2013-ի աշնանը միքանի ամիսներ շարունակ անցկացրեց
անվճար վարսահարդարման սպասարկում: Շատերի կողմից բանբասանքների արժանացած Բոյֆրենդը 2013 թվականի մայիս ամսին վերադարձավ Հայաստան: Հանդիպեց Ջասթինի երկրպագուհիների հետ (Beliebers) եւ ոմանց
նվիրեց Ջասթին Բիբերի CD-ները: Այժմ Բոյֆրենդը Հայաստանում է և ժամանել է ինչպես նա է ասում - "Բանակից չփախչելու համար, ոմանք փախչում են, իսկ ես վերադառնում": Նա նաև ի տարբերություն որոշ հայտնիների, պատասխանում է բոլորի հարցերին և շփվում բոլորի հետ առցանց: Տեղեկացնենք նաև, որ
վերջերս Բոյֆրենդը արժանացավ Одноклассники սոցիալական ցանցի ամենագեղեցիկ երիտասարդը Հայաստանում: Բոյֆրենդը
Ֆեյսբուքում,
Одноклассники-ում,
Вконтакте-ում,
Twitter-ում և
Instagram-ում: