Հոգեվերլուծություն, երազներ և հեռազգայություն:
Դեռևս անտիկ ժամանակներից հին հույներն գիտեին, որ ամեն գիշեր մարդիկ ընկղմվում են քնի մեջ, որն էլ կառավարում էր Հիպնոսը: Հիպնոսի եղբայր Թանատոսը դաժան էր, քանզի մարդկանց մահ էր բերում, իսկ Հիպնոսի տղան ավելի բարեհաճ էր, սակայն անկայուն բնավորություն ուներ. մի օր մարդկանց պարգևում էր դրախտային երազներ, մեկ այլ օր` դժոխային:Այսպիսով, հին ժամանակներում երազատեսությունն ընկալվում էր որպես գաղտնի ուղերձներ, որոնց նշանակությունը շատ բարձր էր գնհատվում մարդկանց համար.դրանցում տեսնում էին ապագայի տարբեր նախազգուշացումներ: Հենց մարդն երազում տեսներ սպառնալիք իր կյանքին, նա անմիջապես նախաձեռնում էր հնարավոր միջոցներ`դրանք բացառելու համար:Հայտնի է, թե ինչպես մի հռոմեացի կայսր գլխատել է իր ենթակային միայն այն պատճառով, որ վերջինս երազում տեսել է, թե ինչպես է ինքը գլխատել կայսրին: Հին ժողովուրդները միշտ հարգալից են վերաբերվել երազների մեկնաբանությանը:Դրանց մեկնաբանման արվեստն համարվում էր ընտրյալների գործ, որոնք օժտված էին կանխագուշակման հատուկ շնորհով:Սակայն ժամանակի հետ երազների մեկնբանություններն իրենց տեղն զիջեցին գիտության զարգացման հետ և դրանց նկատմամբ հետաքրքրվածությունը սկսվեց դիտվել որպես սնահավատություն: Հետագայում երազները սկսեցին ուսումնասիրվել զուտ ֆիզիոլոգիական և փիլիսոփայական տեսանկյուններից: Չնայած գիտական գիտելիքի կասկածելիությանը Ֆրոյդն իր առաջին հիմնավոր աշխատությունը նվիրեց երազատեսություններին և դրանց մեկնաբանությանը:Իր կյանքի վերջին շրջանում նա սկսեց հետաքրքրվել մեձհոգեբանական երևույթներով: 1922թ-ին նա գրեց «Հոգեվերլուծությունը և հեռազգայությունը » հոդվածը, որն հրատարակվեց նրա մահից հետո 1941թ.-ին:Այս հոդվածում Ֆրոյդն գրում էր. «Հնարավոր է խորհրդապաշտական երևույթների ուսումնասիրությունը կբերի այն եզրակացության, որ այդ երևույթներից մի քանիսն իրական են»: Այս հոդվածում Ֆրոյդը գրում էր, որ միաժամանակ ակնհայտ է, որ դեռ շատ ժամանակ կանցնի.մինչև որ հնարավոր կդառնա ընդունելի տեսություն ձևակերպել այդ նոր փաստերի վերաբերյալ…Այդ երևույթների նկատմամբ իր անձնական դիրքորոշումն կարելի է արտահայտել «անցանկալի» և «երկակի» բառերով: Ինչու Ֆրոյդն չէր ցանկանում զբաղվել այդ երևույթների ուսումնասիրությամբ: Պատճառն այն էր, որ նա ինքն անձամբ չէր տեսնում մերձհոգեբանական երազներ: Միաժամանակ նա այն կարծիքին էր, որ քնած վիճակը հատկապես հարմար է հեռազգայական հաղորդում ընդունելու համար:Ընդորում քնած ժամանակ ստացված հեռազգայական ուղերձն երազի աշխատանքի շնորհիվ փոփոխվում է նրա հիմանական միտմանը համապատասխան: Սակայն հոգեվերլուծության բնագավառում աշխատող մասնագետների մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր չեն հավատում մերձհոգեբանական երազների հնարավորությանը: Այդ մարդկանց շարքում էր Ֆրոյդի ամենահայտնի հետևորդներից, իսկ ապա նաև հակառակորդներից մեկը` Ալֆրեդ Ադլերը: Մերձհոգեբանությունը նա խաբեություն էր համարում և գտնում էր, որ երազներն ստեղծվում են միայն նախկին ապրումների և փորձերի հիման վրա: Իրականության մեջ կատարվող դեպքերն մենք միշտ ընկալում ենք դրանց ընթացքի հիման հետ միաժամանակ (սինխրոն ձևով), բայց դրանց բովանդակությունը պարտադիր կերպով անմիջական, առավել ևս գիտակցված ապրումներ չեն դառնում: Պահպանվելով հիշողության մեջ, դրանք կարող են ավելի ուշ, ցանկացած ժամանակահատված անց դառնալ ապրումներ, այդ թվում հեռազգայական երազների բովանդակություններ:Բայց բուն իրադրությունն միշտ ենթագիտակցորեն ընկալվում է հենց այն նույն ժամանակ, երբ այն տեղի ունի:Ահա թե ինչու մերձհոգեբանական երազների բովանդակություններ կարող են դառնալ այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել գոյության ողջ ընթացքում, մինչև կյանքի ավարտը: Ինչ վերաբերվում է Կ.Յունգին, ապա ինքն ունենում էր մարգարեական երազներ և հավատում էր, որ իրադարձությունները կարելի է ընկալել մինև դրանց վրա հասնելը, քանի դեռ դրանք իրականում չկան և հետևաբար իմացության սովորական եղանակներով անմատչելի են: Յունգի սինխրոնությունն կազմված է 2 գործոններից` Ա) Նրանից, որ անգիտակցական պատկերն գիտակցակության մեջ հայտնվում է կամ ուղղակիորեն կամ անուղղակի ( սիմվոլային կամ ներշնչված) երազային պատկերի, մտքի կամ կանխատեսման ձևով: Բ) Որևէ օբյեկտիվ իրավիճակ համընկնում է այդ բովանդակության հետ: Սինխրոնության իր վարկածն նա հրապարակեց միայն իր կյանքի վերջում: «Փսի և հոգեվերլուծություն» գրքի հեղինակ Ժ.Այզենբուդը գտնում էր, որ երազային հեռազգայությունները կարելի է օգտագործել հիվանդների ապաքինման ընթացքն արագացնելու համար:Երազները մեծ նշանակություն կարող են ունենալ տարբեր հոգեմարմնական հիվանդությունները կանխելու գործում: Երազներով երբեմն կարելի է իմանալ այս կամ այն հիվանդության սկիզբն, որն դեռևս չի դրսևովորվել տիպիկ ախտանիշներով: Մի հիվանդ տեսնում է, որ երազում իր ոտքը« քարացել » և ինքը կորցրել է նրան տիրապետելու ընդունակությունը.մի որոշ ժամանակ անց նրա հենց այդ ոտքը կաթվածահարվում է: Մեկ այլ հիվանդ երազում մի քանի ամիս շարունակ տեսնում էր, որ ինքը կուլ է տալիս զանազան առարկաներ: Շատ անգամ կրկնվող երազի պատճառը կոկորդում առաջացած չարորակ ուռուցքն էր: Սրտի հիվանդությունների ժամանակ մարդիկ սովորաբար տեսնում են, որ իրենք իբր ծածկված են հողով կամ հարված են ստացել սրտի շրջանում: Որոշ հիվանդագին պրոցեսներ երազներում հայտվում են նույնիսկ մեկ, երկու կամ երեք տարի առաջ:Սրանք այն հիվանդություններն են, որոնք ունեն երկարատև գաղտնի շրջան.օրինակ նյարադահոգեկան հիվանդություններ, գլխուղեղի ուռուցքները, թոքերի տուբերկուլյոզը, գաստրիտը.. |