Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Հոգեվերլուծություն, երազներ և հեռազգայություն:

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
23:53, Пятница, 16 Ноября, 2012 года
Հոգեվերլուծություն, երազներ և հեռազգայություն:

Դեռևս անտիկ ժամանակներից հին հույներն գիտեին, որ ամեն գիշեր մարդիկ ընկղմվում են քնի մեջ, որն էլ կառավարում էր Հիպնոսը: Հիպնոսի եղբայր Թանատոսը դաժան էր, քանզի մարդկանց մահ էր բերում, իսկ Հիպնոսի տղան ավելի բարեհաճ էր, սակայն անկայուն բնավորություն ուներ. մի օր մարդկանց պարգևում էր դրախտային երազներ, մեկ այլ օր` դժոխային:Այսպիսով, հին ժամանակներում երազատեսությունն ընկալվում էր որպես գաղտնի ուղերձներ, որոնց նշանակությունը շատ բարձր էր գնհատվում մարդկանց համար.դրանցում տեսնում էին ապագայի տարբեր նախազգուշացումներ: Հենց մարդն երազում տեսներ սպառնալիք իր կյանքին, նա անմիջապես նախաձեռնում էր հնարավոր միջոցներ`դրանք բացառելու համար:Հայտնի է, թե ինչպես մի հռոմեացի կայսր գլխատել է իր ենթակային միայն այն պատճառով, որ վերջինս երազում տեսել է, թե ինչպես է ինքը գլխատել կայսրին: Հին ժողովուրդները միշտ հարգալից են վերաբերվել երազների մեկնաբանությանը:Դրանց մեկնաբանման արվեստն համարվում էր ընտրյալների գործ, որոնք օժտված էին կանխագուշակման հատուկ շնորհով:Սակայն ժամանակի հետ երազների մեկնբանություններն իրենց տեղն զիջեցին գիտության զարգացման հետ և դրանց նկատմամբ հետաքրքրվածությունը սկսվեց դիտվել որպես սնահավատություն:

Հետագայում երազները սկսեցին ուսումնասիրվել զուտ ֆիզիոլոգիական և փիլիսոփայական տեսանկյուններից: Չնայած գիտական գիտելիքի կասկածելիությանը Ֆրոյդն իր առաջին հիմնավոր աշխատությունը նվիրեց երազատեսություններին և դրանց մեկնաբանությանը:Իր կյանքի վերջին շրջանում նա սկսեց հետաքրքրվել մեձհոգեբանական երևույթներով: 1922թ-ին նա գրեց «Հոգեվերլուծությունը և հեռազգայությունը » հոդվածը, որն հրատարակվեց նրա մահից հետո 1941թ.-ին:Այս հոդվածում Ֆրոյդն գրում էր. «Հնարավոր է խորհրդապաշտական երևույթների ուսումնասիրությունը կբերի այն եզրակացության, որ այդ երևույթներից մի քանիսն իրական են»: Այս հոդվածում Ֆրոյդը գրում էր, որ միաժամանակ ակնհայտ է, որ դեռ շատ ժամանակ կանցնի.մինչև որ հնարավոր կդառնա ընդունելի տեսություն ձևակերպել այդ նոր փաստերի վերաբերյալ…Այդ երևույթների նկատմամբ իր անձնական դիրքորոշումն կարելի է արտահայտել «անցանկալի» և «երկակի» բառերով:

Ինչու Ֆրոյդն չէր ցանկանում զբաղվել այդ երևույթների ուսումնասիրությամբ: Պատճառն այն էր, որ նա ինքն անձամբ չէր տեսնում մերձհոգեբանական երազներ:

Միաժամանակ նա այն կարծիքին էր, որ քնած վիճակը հատկապես հարմար է հեռազգայական հաղորդում ընդունելու համար:Ընդորում քնած ժամանակ ստացված հեռազգայական ուղերձն երազի աշխատանքի շնորհիվ փոփոխվում է նրա հիմանական միտմանը համապատասխան:
     Բերենք Ֆրոյդի դեռևս 1922թ.-ին գրի առած առաջին երազը, որի մեջ նա հեռազգայական տարրեր հայտնաբերեց. Ակնհայտորեն մտավորական մի անձնավորություն, ինչպես ինքն է պնդում «առանցխորհրդապաշտական հակումների»ինձ գրում է իր երազներից մեկի մասին, որը նրան արտասովոր է թվացել: Սկզբում նա պատմում էր, որ իր ամուսնացած դուստրը դեկտեմբերի կեսերին պասում է իր առաջնեկի ծննդին:Այդ դուստրն իրեն շատ հոգեհարազատ է և ինքն էլ գիտե, որ նա էլ է շատ կապված իրեն և ահա նոյեմբեր լույս 17-ի գիշեր նա երազ է տեսնում, որ իր կինը զույգ երեխաներ է ծնել:Այն կինը, որն երազում երեխաների մայր դարձավ, իր երկրորդ կինն է`դստեր խորթ մայրը: Նա այդ կնոջից ոչ մի երեխա չի ցանկանում ունենալ, գտնելով որ նա դաստիարակելու ոչ մի ընդունակություն չունի, ընդորում այդ երազն տեսնելուց առաջ նա այդ կնոջ հետ ոչ մի սեռական հարաբերություն չէր ունեցել:Ֆրոյդին գրելու մղել էր նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան ստացած հեռագիրն, որով հայտնում էին, որ նրա դուստրըն երկվորյակներ է ծնել: Հեռագիրը մեկ օր առաջ էր տրված եղել, ծննունդը տեղի էր ունեցել 16-ի լույս 17-ի գիշերն, մոտովորապես այն նույն ժամին, երբ նա երազ էր տեսնում: Երազ տեսնողն հարցնում էր Ֆրոյդին արդյոք երազի և այդ իրադարձության համընկնումը պատահականություն է: Նա չէր կարծում, որ այդ երազը կարելի է հեռազգայական լինել, որովհետև երազի բովանդակության և իրադարձության տարբերությունը վերաբերում էր հենց այն բանին, ինչը նրան էական էր թվում` ծննդաբերողի անձին: Դուստրը իր կարծիքով, այդ ծանր ժամին, անշուշտ, հատկապես իր մասին է մտածել:
     Ֆրոյդն կարծում էր, որ հեռազգայական ուղերձը վերամշակվել է երազի աշխատանքի միջոցով. «Երազի աշխատանքն իրեն է ենթարկում այդ հաղորդումը, թույլ է տալիս, որ անգիտակակցական ցանկությունն ազդի նրա վրա և դստեր փոխարեն երկրորդ կնոջն դնի:Այդպես է ստացվում այդ բացահայտ երազը, որն սքողում է ցանկությունն և աղճատում իրականությունն»:Ըստ Ֆրոյդի հեռազգայական երևույթներն առավել հաճախ հանդիպում է երեխա-մայր հարաբերություններում:

Սակայն հոգեվերլուծության բնագավառում աշխատող մասնագետների մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր չեն հավատում մերձհոգեբանական երազների հնարավորությանը:

Այդ մարդկանց շարքում էր Ֆրոյդի ամենահայտնի հետևորդներից, իսկ ապա նաև հակառակորդներից մեկը` Ալֆրեդ Ադլերը: Մերձհոգեբանությունը նա խաբեություն էր համարում և գտնում էր, որ երազներն ստեղծվում են միայն նախկին ապրումների և փորձերի հիման վրա: Իրականության մեջ կատարվող դեպքերն մենք միշտ ընկալում ենք դրանց ընթացքի հիման հետ միաժամանակ (սինխրոն ձևով), բայց դրանց բովանդակությունը պարտադիր կերպով անմիջական, առավել ևս գիտակցված ապրումներ չեն դառնում: Պահպանվելով հիշողության մեջ, դրանք կարող են ավելի ուշ, ցանկացած ժամանակահատված անց դառնալ ապրումներ, այդ թվում հեռազգայական երազների բովանդակություններ:Բայց բուն իրադրությունն միշտ ենթագիտակցորեն ընկալվում է հենց այն նույն ժամանակ, երբ այն տեղի ունի:Ահա թե ինչու մերձհոգեբանական երազների բովանդակություններ կարող են դառնալ այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել գոյության ողջ ընթացքում, մինչև կյանքի ավարտը: Ինչ վերաբերվում է Կ.Յունգին, ապա ինքն ունենում էր մարգարեական երազներ և հավատում էր, որ իրադարձությունները կարելի է ընկալել մինև դրանց վրա հասնելը, քանի դեռ դրանք իրականում չկան և հետևաբար իմացության սովորական եղանակներով անմատչելի են: Յունգի սինխրոնությունն կազմված է 2 գործոններից`

Ա) Նրանից, որ անգիտակցական պատկերն գիտակցակության մեջ հայտնվում է կամ ուղղակիորեն կամ անուղղակի ( սիմվոլային կամ ներշնչված) երազային պատկերի, մտքի կամ կանխատեսման ձևով:

Բ) Որևէ օբյեկտիվ իրավիճակ համընկնում է այդ բովանդակության հետ:

Սինխրոնության իր վարկածն նա հրապարակեց միայն իր կյանքի վերջում:

«Փսի և հոգեվերլուծություն» գրքի հեղինակ Ժ.Այզենբուդը գտնում էր, որ երազային հեռազգայությունները կարելի է օգտագործել հիվանդների ապաքինման ընթացքն արագացնելու համար:Երազները մեծ նշանակություն կարող են ունենալ տարբեր հոգեմարմնական հիվանդությունները կանխելու գործում: Երազներով երբեմն կարելի է իմանալ այս կամ այն հիվանդության սկիզբն, որն դեռևս չի դրսևովորվել տիպիկ ախտանիշներով:

Մի հիվանդ տեսնում է, որ երազում իր ոտքը« քարացել » և ինքը կորցրել է նրան տիրապետելու ընդունակությունը.մի որոշ ժամանակ անց նրա հենց այդ ոտքը կաթվածահարվում է:

Մեկ այլ հիվանդ երազում մի քանի ամիս շարունակ տեսնում էր, որ ինքը կուլ է տալիս զանազան առարկաներ: Շատ անգամ կրկնվող երազի պատճառը կոկորդում առաջացած չարորակ ուռուցքն էր:

Սրտի հիվանդությունների ժամանակ մարդիկ սովորաբար տեսնում են, որ իրենք իբր ծածկված են հողով կամ հարված են ստացել սրտի շրջանում:

Որոշ հիվանդագին պրոցեսներ երազներում հայտվում են նույնիսկ մեկ, երկու կամ երեք տարի առաջ:Սրանք այն հիվանդություններն են, որոնք ունեն երկարատև գաղտնի շրջան.օրինակ նյարադահոգեկան հիվանդություններ, գլխուղեղի ուռուցքները, թոքերի տուբերկուլյոզը, գաստրիտը..

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
14580 | 2 | 0
Facebook