Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

''Բենզին Ռուբո''-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել

Irena Tamazyan
Հեղինակ`
Irena Tamazyan
09:54, շաբաթ, 11 հունվարի, 2014 թ.

Գործարար Ռուբեն Մասումյանի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. գրում է «Փաստինֆոն»:

Հիշյալ հոդվածը նախատեսում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Հիշեցնենք՝ Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մականվամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Գործարարի վրա հարձակում տեղի է ունեցել ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքում: Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի:


    
    

Շարունակությունը` այստեղ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3962 | 0 | 0
Facebook