Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ ես քեզ գտա...

19:49, չորեքշաբթի, 08 հունվարի, 2014 թ.
    

Այդ ո՞վ է ասել, թե հրաշքներ չեն լինում: Լինում են...

Պատահում է չէ՞, որ հանդիպում ես մեկին, ու դա ճակատագրական է լինում: Երբ վստահորեն կարող ես կյանքդ երկու մասի բաժանել` մինչև նրան հանդիպելն ու նրան հանդիպելուց հետո...

Պատահում է չէ՞, որ հայտնվում է այնպիսի մեկը, որը փոխում է քեզ, դարձնում անճանաչելի, խառնում ողջ կյանքդ իրար ու երջանկացնում քեզ: Լրիվ անկոչ հյուր: Ո՞վ էր նրան սպասում: Բայց նրա հայտնվելուց հետո նոր միայն հասկանում ես, թե ինչպիսին կարող է լինել երջակություն ասվածը, թե ինչպես կարող են աչքերը փայլփլել, սիրտն արագ զարկել, արյունը եռալ, օդում թիթեռներ հայտնվել ու էլի նման տարօրինակ ու զարմանահրաշ, անհավանական ու գլխապտույտ երևույթներ: Ու ո՞վ է «մեղավոր»: Այդ անկոչը...

Մի պահ է գալիս, երբ զարմանքից լուռ կանգնում ես կյանքիդ խաչմերուկում ու հասկանում մի բան` կյանքն այլևս երբեք առաջվանը չի լինի: Այդ մի մարդը քեզ այնքան է լցրել, ամբողջացրել, նվաճել ու կախարդել, որ առաջանում է լոկ մի հարց` «Լավ, բա մինչև քո հայտնվելը ես ինչպե՞ս եմ ապրել...» Պատասխանե՞մ: Քեզ պատկերացնելով ու սպասելով...

Քո կյանքի այդ անկոչ հյուրը ես եմ... Չէ, դու ինձ չես կանչել, չես էլ սպասել երևի, ես ինքս եմ հայտնվել: Դե բայց գուցե մեր ճակատագիրն էլ այնպես էր, որ մեզ մոտ հակառակը պետք է լիներ... Չէ՞ որ պատմությունն ինքնին արտասովոր է, դե եկ մենք էլ տարբերվենք բոլորից... Իսկ ի՞նչ պարտադիր էր, որ սկզբում դու ինձ սիրահարվեիր... Չէ, ես եմ քո անկոչ հյուրը...

Իսկ թե կուզես իմանալ` դու այնպես արագ մտար իմ կյանք` առանց քո իմացության, դու այնպես գերեցիր ինձ, որ չեմ էլ պատկերացնում, թե էլ ուրիշ ում կարող էի սիրել...

Պատահում է չէ՞, որ հայտնվում է այնպիսի մեկը, որի հետ են կապվում բոլոր ցանկություններդ, երազանքներդ, նպատակներդ, պլաններդ, որոշումներդ, չեղարկումներդ, անգամ ամենաանհավանական թվացող մանրուքները...

Սիրում եմ քեզ...
    

http://tovmasyanlusine.blogspot.com/2014/01/blog-post_8.html
    
    
     Lusine Tovmasyan Blog
Աղբյուրը` Lusine Tovmasyan Blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3211 | 0 | 0
Facebook