Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անքեզ...

22:12, երկուշաբթի, 20 հունվարի, 2014 թ.
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     «Ես գիրք կգրեմ, որտեղ դու կվերադառնաս ինձ մոտ...» - Յան Մուակս


    

Այս հայտնի տողը վաղուց էր գրավել ուշադրությունս... Որքա՜ն ցավ կա նրանում...

Ես էլ մի օր գիրք կգրեմ, բայց այն անքեզ կլինի...

Եթե կարողանայիր կարդալ մտքերս, չափել օրերիս տխրությունն ու դալկությունը, եթե կարողանայիր գեթ մի պահ դիտել շարժանկար դարձած դափնեսերս, դիտել քեզ քնքշությամբ ներկված զգացմունքներիս հայելու մեջ, եթե կարողանայիր մի պահ տեսնել պայծառ արևը սև աչքերիս մութ հորիզոնում... Դու քեզ չէիր ների...

Ես այս սիրուց չեմ մահանա, սիրուց լոկ մեկ անգամ են մահանում... Սենտիմենտալ չեմ, բայց Շեքսպիրի Ջուլիետը չեմ դառնա... Կարծում ես` ֆիզիկական մա՞հն է ամենասարսափելին: Չէ, ամենասարսափելին այն է, որ ստիպված ես ամեն առավոտ արթնանալ, ժպտալ այնպես, կարծես քեզ ոչինչ էլ չի անհանգստացնում, խոսել, ծիծաղել, պառկել քնելու ու... Ու հասկանալ, որ թատերական ինստիտուտի դերասանից էլ հմուտ ես... Ահա թե որն է մեռնելը...

Հիշո՞ւմ ես` մի անգամ գրել էի, թե` ի՞նչ ես կարծում, ինձ նման քանի՞ Լուսինե կա աշխարհում... Դե հիմա իմացիր, որ միակն եմ...

Իսկ ապագան ինձ լույսով ողողված վարդագույն վարդերի անուշաբույրով սեր է օրհնելու, նուրբ շողերի վառ հորդումով կարմիր է ներկելու այնքան անքեզ, քեզնից հեռու, քեզնից բաժան ու անլեցուն իմ օրերի անժամ երջանկությունը: Ահա թե որն է ապրելը...

Եթե կարողանայիր հավատալ, որ հնարավոր էր սիրել քեզ... Բայց դե ինչ արած... Իսկ գիտե՞ս, թե որն է ամենասարսափելին: Այն, որ հնարավոր էր...

Ես գողանում եմ ինձ քեզնից... Հայացքներ ու համբույրներ, որոնք միայն երազանքներումդ են մնալու, հույսեր ու մտորումներ, որոնք ցամաքելու են առանց ինձ մնացած քո խավար օրերում, գրկելու ես, բայց ոչ ինձ, սիրո խոսքեր ես շշնջալու, բայց ոչ իմ ականջին, տալու ես բյուր խոստումներ` քաջ գիտակցելով, որ առանց ինձ դրանք խոստումներ էլ կմնան... Էլ ուրիշ ո՞վ կարող էր քեզ այսպես հեղաշրջել...

Դե հիմա իմացիր, որ միակն եմ...
    
     http://tovmasyanlusine.blogspot.com/2014/01/blog-post_15.html
    
    
     Lusine Tovmasyan Blog

Աղբյուրը` Lusine Tovmasyan Blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2381 | 0 | 0
Facebook