Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու են տղամարդիկ խույս տալիս խելացի կանանցից...

23:19, կիրակի, 11 նոյեմբերի, 2012 թ.
Ինչու են տղամարդիկ խույս տալիս խելացի կանանցից...

Տղամարդուն դուր գալու համար բավական է երեւալ հիմար: Այս հատկանիշը կերկարացնի եւ կամրապնդի զույգերի հարաբերությունները: Վիճակագրությունը վկայում է, որ այն կանայք ովքեր ի ցույց են դնում իրենց բավական խելացի ու սրամիտ լինելը, այնքան ավելի մեծ վտանգի տակ են դնում հարաբերությունների հետագա ընթացքը: Ինտելեկտուալ կարողությունները կնոջ համար ամենաքիչ զենքն են տղամարդուն գրավելու հարցում: Ճարպիկ կանայք իրենց սիրած տղամարդուն չկորցնելու համար, փորձում են ցույց տալ իրենց թույլ լինելն ու անճարակությունը, որպեսզի տղամարդիկ նման կանանց կողքին իրենց տղամարդ զգան:

Ընտանիքներում զույգերի մոտ վեճերի եւ կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառը կնոջ գաղափարապես հասուն լինելու արդյունք է:

Այն հայտնի թեւավոր խոսքը` շատ գիտես քիչ խոսիր, կանայք պետք է կիրառեն առօրյայում, ամուսնու հետ հերթական վեճերից խուսափելու համար: Զարգացած եւ լայն աշխարհայացքով կինը ձգտում է ընտանիքում ամեն ինչ դարձնել իդեալական, որը սահուն կերպով չի անցնում, առանց հերթական կոնֆլիկտի առաջացման:

Հիշեք կանայք, Ուժեղ կինը նա է, ով փորձում է տղամարդու մոտ ցույց տալ իր թուլությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12936 | 12 | 0
Facebook