Ես ամենեւին պարապ չեմ Թամարաների ելույթները մեկնաբանելու, ինչպես նշում են ընթերցողներից շատերը, ոչ էլ նրա անձնական մամլո քարտուղարն եմ: Ես պարզապես իմ աշխատանքն եմ անում, ելնելով լսարանի պահանջներից: Ցավալի է, որ հետեւելով հոդվածների ռեյտինգներին, տեսնում են, թե ինչպես տարբեր հեղինակների կողմից հրատարակվող լուրջ հոդվածաշարարերը ավելի նվազ ընթերցող են հավաքում, քան հենց նույն` հերոսուհու նյութերը: Շատերը կհամաձայնվեն ինձ հետ, գուցե ստվերում մնալով: Բայց փաստը փաստ է: Լուրջ ինֆորմացիոն հոդվածները ամենաքիչ ընթերցվող նյութերն են դարձել համացանցում, մինչդեռ օրինակ դեռահասության տարիքի` Սելենա Գոմեսի եւ Ջասթին ԲԻբերի ամուսնալուծության պատճառների մասին հետաքրքրվողների տարափը չի նվազում: Սա հետեւանք է նրա, որ հայ երիտասարդությունը ընմթերցասեր լինելուց բավական հեռու է, եւ ֆիլտրում է միայն այս կարգի նյութերը, որոնք հեռու չեն գնում դեռահասության տարիքից:
Ուստի մի գանգատվեք, որ նման ինտրիգային հոդվածներին լրագրողներն ավելի շատ են անդրադառնում, լսարանը դա է պահանջում: Երբ հոդվածագիրը հրատարակի եւ եւ տեսնի որ ընթերցողները քիչ են հետաքրքրված այդ ոչ կարեւոր իրադրությամբ, գուցե այլեւս այդ թեմային երբեւէ չանդրադառնա: Ընդունեք ի գիտություն, եւ ձեր մեջ փնտրեք ձեր հարցի պատասխանը: