Սիրելի հայրենակիցներ, ժամանակն է խոսքից գործի անցնելու, Հայաստանը Ֆեյսբուք չի, ստատուսներով արդյունքի չեն հասնում: Հարգենք ինքներս մեզ ու ճանաչենք մեր իրավունքները, որ կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը: Վաղը ժամը 11.30 որոշվելու է քո ժողովրդի ճակատագիրը` մեր փառապանծ Հայաստանում ապրող տառապած ժողովրդի: Հայրենիքդ մաս առ մաս վաճառում են, ժողովրդիդ դրդում արտագաղթի, վերացնում են քո միակ հանգրվանը, միակ վայրը ուր դու ու քո երեխաները միշտ կարող եք վերադառնալ, ուրեմն պատիվ ունենանք ու կռվենք մեր մի կտոր մնացած հողի համար, որպիսի մի օր էլ, երբ Ռուսաստանը ձեզ տեռորի ենթարկի, ինչպես որ արդեն անում է, երբ Եվրոպայից ձեզ դեպոռտ անեն, երբ Ամերիկան ձեզ էլ չնդունի վերադառնալու, հանգրվանելու տեղ ունենաք, որ եկող սերունդի աչքերին հպարտությամբ նայել կարողանաք:
Հեղափոխություն
Հերքում ես քո ցավը` հագնելով ժպիտը
Ոռնում է անցյալը ու ձայնը կոպիտ է:
Բավ չեն էլ խաղաղ երգերդ հլու
Բռնակալի դեմ պատերազմելու:
Թե անվարան ես եկել է պահը
Կամ ազատությունն է քոնը, կամ մահը
Ել պատվիդ խամրող ցոլքին ընդառաջ
Ու մի խոնարհվիր ռեժիմի առաջ:
Երբ հայրենիքդ պատում է մաղձը
Ու մեղավորը զավթում է գանձը,
Երբ ժողովուրդտ հանգչում է դանդաղ
Դու պիտի վառես կրակն անհապաղ:
Դու պարտավոր ես վերցնել մահակը
Երբ գահն է վերցրել աղվես ստահակը:
Բայց քանի հլու տանում ես խաչդ
Դու նրանց ստրուկն ես, իսկ կինդ հարճը: