Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեղափոխություն

Ռամին
Հեղինակ`
Ռամին
21:04, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2013 թ.

Հերքում ես քո ցավը` հագնելով ժպիտը

Ոռնում է անցյալը ու ձայնը կոպիտ է:

Բավ չեն էլ խաղաղ երգերդ հլու

Բռնակալի դեմ պատերազմելու:


    

Թե անվարան ես եկել է պահը

Կամ ազատությունն է քոնը, կամ մահը

Ել պատվիդ խամրող ցոլքին ընդառաջ

Ու մի խոնարհվիր ռեժիմի առաջ:


    

Երբ հայրենիքդ պատում է մաղձը

Ու մեղավորը զավթում է գանձը,

Երբ ժողովուրդտ հանգչում է դանդաղ

Դու պիտի վառես կրակն անհապաղ:


    
    

Դու պարտավոր ես վերցնել մահակը

Երբ գահն է վերցրել աղվես ստահակը:

Բայց քանի հլու տանում ես խաչդ

Դու նրանց ստրուկն ես, իսկ կինդ հարճը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1780 | 0 | 0
Facebook