Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու թանկացավ Տաթեւի ճոպանուղին

20:48, շաբաթ, 10 նոյեմբերի, 2012 թ.
Ինչու թանկացավ Տաթեւի ճոպանուղին

Ներկայումս տեղաբնակների համար սահմանված է մեկ տոմսի արժեքը 500 դրամ, իսկ միակողմանի երթը`300: Իսկ զբոսաշրջիկների համար միակողմանի տոմսը արժե` 3000 դրամ իսկ երկկողմանին` 4000 դրամ: Հազար դրամ թանկացումը ճոպանուղու տնօրինությունը բացատրում է պայմանագրի լրանալու գործընթացով: Ղեկավար անձանցից պարզաբանեցին, որ ճոպանուղու գործարկման մեկնարկից սկսած իրենք խոստացել էին պահպանել ծառայության գնի մատչելիությունը մեկ տարի ժամանակահատվածով: Այժմ լրացել է այդ ժամանակահատվածը եւ նույնիսկ ավելին: Ուստի, եկել է գների վերանայման ժամանակը եւ հնարավոր է, որ առաջիկայում գնային փոփոխություններ նորից լինեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4896 | 0 | 0
Facebook