Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Æնչու են տղամարդիկ դավաճանում, գուցե հենց տղամարդ չլինելու պատճառով

19:47, շաբաթ, 10 նոյեմբերի, 2012 թ.
Æնչու են տղամարդիկ դավաճանում, գուցե հենց տղամարդ չլինելու պատճառով

Սովորաբար հոգեբանները այն կարծիքին են, որ դավաճանությունը ինքնահաստատման դրսեւորում է, թե տղամարդու թե կնոջ շրջանում: Սակայն Հայաստանում, դավաճանությանը ավելի շատ հակված են տղամարդիկ, որոնք ցավոք սրտի մեծամասնություն են: Դավաճանության ուղին բռնած տղամարդիկ, սովորաբար խուսափում են այս թեմաների մասին խոսելուց, կամ շրջանցում են, երբ շրջապատում այդ մասին բարձրաձայնում են: Իսկ նրանք, ովքեր հակված չեն այս երեւույթին, ավելի հումորային եւ ավելի անկաշկանդ են դրսեւորում շրջապատում: Խոսում են, ծիծաղում, եւ հեշտությամբ ընկղմվում պատմվող սիրավեպերի մեջ: Նման տղամարդիկ, վտանգավոր չեն, նրանք կարող են երկարատեւ հավատրմություն պահպանել:

Կայացած, ինքնուրույն եւ վեհ արժանիքներով տղամարդիկ հավատարիմ են, եւ երբեք չեն տրվի պատահական սեռական կապերին, վտանգելով իրենց ամուսնական կյանքը:

Նրանք ավելի շատ տեսողական զգայարաններով են բավարարվում` հագուրդ չտալով հարաբերությունների զարգացմանը:

Իսկ թույլերը եւ շրջապատում իրենց լիարժեք տղամարդ չհամարողները կարծում են, որ կնոջ կողքին հարատեւ ապրելն ու ուրիշ կնոջ գրկում չհայտնվելը ուղղակի նսեմացուցիչ է եւ ամոթ: Նրանք ոչ այդքան զգացումներին են տրվում, որքան գործողություններին:

Կա տղամարդկանց մի տիպ էլ, որոնք եւ պահպանում են իրենց սերը ընտանիքում, բայց նաեւ մոլուցք ունեն նոր զոհեր որսալու: Կնամոլությունը նրանց կյանքի կենսակերպ է:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5438 | 0 | 0
Facebook