Նրանց 9-ամյա աղջկա՝ Ժասմենա Սարգսյանի մոտ նոյեմբերի 1-ին նկատվել է սուր գլխացավ և մարմնի աջ կողմի թուլություն: Նուն օրը երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ կատարվել Է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա: Այնուհետև երեխան տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն որտեղ կատարվել է գլխուղեղի МРТ: 9-ամյա Ժասմենայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, գլխուղեղի աջ գագաթ-ծոծր գլդերի AVM (պատռման փուլում) և գլխուղեղի աջ գագաթնային բլդի ներուղեղային սպոնտան արյունազեղում: Անհրաժեշտ է շտապ վիրահատություն, Հայաստանի բուժհաստատություններում նման վիրահատության համար երաշխիքներ չեն տալիս, իսկ վիրահատությունը պետք է կատարվի Գերամանիայի դաշնությունում: Ընտանիքը չունի հնարավորություն երեխային արտերկիր տեղափոխելու և վիրահատություն կատարելու համար, իսկ վիրահատության գումարը տատանվում է 30 000 եվրոյի սահմաններում: Ժասմենայի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ Հայաստան բանկում Գայանե Ծառուկյանի անվամբ: AMD 16046037902900 USD 16046037902901 EUR 16046037902902 RUR 16046037902903 Հեռ. 091 60-90-83 ©shamshyan.com