Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոսնիական բուրգեր

Ashik
Հեղինակ`
Ashik
00:33, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2013 թ.
     2005 թ.-ին հնագետ Սեմիր Օսմանագիկը հայտարարել էր, որ անհավատալի հայտնագործություն է կատարել: Նա Բոսնիայում գտել էր հինգ մեծ բուրգեր: Նրանք նման են հայտնի եգիպտական բուրգերին, բայց ավելի մեծ են: Մինչ այդ համարվում էր, որ Եվրոպայում բուրգեր չկան, սակայն Բոսնիայի բուրգերը դարձան երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ և ամենահին բուրգերը: Մանրամասն ուսումնասիրության ժամանակ հետազոտողները հայտնաբերել էին, որ այդպիսի ունիկալ կառույցների ստեղծման մեջ անմասն չի մնացել մարդկային ձեռքը: Բուրգերն այնքան հին են, որ ամբողջովին ծածկվել են հողի և բուսականության հաստ շերտով և հասարակ սարերի տեսք ունեին: Բուրգերը բաղկացած են ուղղանկյունաձև բլոկներից, ինչը մոլորեցնում է նույնիսկ պրոֆեսիոնալ հնագետներին: Պատասխանը շատ հասարակ է: Դրանք տեկտոնական պլատֆորմների շարժումների հետևանքով առաջացած գոյացություններ են: Ավելի մեծ քարերը երկրային շերտի շարժման արդյունքում նույնպես կոտրվել են և մեծ բլոկների են բաժանվել: Բոսնիական բուրգերը, փաստորեն, այժմ հասարակ սրածայր բուրգեր են:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3906 | 0 | 0
Facebook