Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պռոշյան գյուղի դպրոցներից մեկի տանիքում պայթուցիկ սարքեր է հայտնաբերվել (ֆոտո)

Ashik
Հեղինակ`
Ashik
00:48, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2013 թ.

Այսօր՝ժամը 13.12-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը կազմակերպել է դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի տարահանումը, ՓԾ օրվա պատասխանատուն, ՃԿԿ օպերատիվ և ՓՋ սակրավորական խմբերը:

Տեղում հայտնաբերվել է TM-57 տիպի հակատանկային արկ (2 հատ), ամոնիտ (38 հատ), 75 գրամանոց տրոտիլե գլանակներ (12 հատ), ոչ ստանդարտ տրոտիլե գլանակներ (3 հատ), ազդանշանային փամփուշտ (8 հատ), KD8A տիպի ճայթիչ-հրապայթիչ (3 հատ), AK-74 տիպի ինքնաձիգի փամփուշտ (27 հատ), AKM տիպի ինքնաձիգի փամփուշտ (2 հատ) և ТОЗ-8 տիպի ինքնաձիգի փամփուշտ (53 հատ):
     Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորները, ովքեր զենք-զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք:

Աղբյուրը` lurer.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2896 | 0 | 0
Facebook