Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ Է, ԻՍԿ ՎԱՂԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ...

Մեջի Ստուդիո
Հեղինակ`
Մեջի Ստուդիո
22:29, կիրակի, 01 դեկտեմբերի, 2013 թ.
     Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ազգավեր երկրաշարժը 25 տարին: Այդ օրը Գյումրիում սովորական աշխատանքային օր է, որևէ կարևոր միջոցառում չի նախատեսվում, մինչդեռ դեկտեմբերի 2-ին դպրոցներում և բուհերում ուսումնական պարապմունքներ չեն լինելու, դադարեցվելու են քաղաքային տրանսպորտի աշխատանքները...

    
Ամեն ինչ հանուն Պուտինի...

    
Այս ստորաքարշ գործողությունների հեղինակն ո՞վ է, ո՞վ է իրավունք տվել անկախ Հայաստանում մեկ այլ պետության ղեկավարի այցի առթիվ կաթվածահար անել կյանքը, մարդկանց զրկել ազատ երթևեկելու սահմանադրական իրավունքից, ո՞վ է իրավունք տվել ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, ստրկացնել մեզ...

    
Այս ամենը հուշում է, որ մեր իշխանությունները հաշտվել են անկախության կորստի հետ ու Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի իրավազուրկ շրջաններից մեկը...

    
Բա ինչու՞ էինք երազում ազատ, անկախ և միացյալ Հայաստանի մասին, բա ինչու՞ էինք երազում Սասուն ու Մուշ հասնելու մասին..
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4494 | 0 | 0
Facebook