Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ÜáõÛÝÇëÏ ÑáõÕ³ñϳíáñáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ³ñóáõÙ »Ýù ɳí áõ í³ï ³ÝáõÙ

22:47, շաբաթ, 10 նոյեմբերի, 2012 թ.
ÜáõÛÝÇëÏ ÑáõÕ³ñϳíáñáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ³ñóáõÙ »Ýù ɳí áõ í³ï ³ÝáõÙ

Մեկը սովորական, մյուսը ոչ այդքան, բայց յուրաքանչյուրն էլ մեզանում ձգտում է իր մերձավորի եւ հարազատի համար հնարավորինս արժանավայել հուղարկավորությու կազմակերպել: Սակայն գերեզմանատանը հողատարածք վերցնելը շարունակում է խնդրահարույց մնալ եւ առաջ է գալիս տարածքի, անելու հարցը: Եթե գումարտ չի բավականացնում, ապա ստիպված ես մերձավորիտ հողին հանձնել քեզ առաջարկվող միակ հատվածում: Իսկ գերեզմանատանը թափուր հողատարածք չլինելու պատճառով գերեզմանատան ղեկավարները ճարահատված դիմում են ապօրինությունների, դրա դիմաց գումարներ շորթելով:

Նախ գործում է օրենք, որով հստակ սահմանված է, թե քաղաքացին որքան հողակտոր կարող է ձեռք բերել վճարովի եւ անվճար սկզբունքով: Օրենքի այդ կետը չարաշահողները, անշուշտ, անպատիժ չեն մնում եւ ըստ սահմանված կարգի տուգանք են վճարում պետությանը:

, այսպես են մեկնաբանում օրենքը շրջանցողները:

ՀՀ տարածքում այսօր կա 2143 գերեզմանատւն, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 3622 հա հողոտարածք: Դրանցից հուղարկավորման համար դեռեւս բաց են 1400-ը, իսկ մասնակի փակ են 393-ը: Իսկ միայն մայրաքաղաքում կա 21 գերեզմանատուն:

Եթե կատարենք պարզ հաշվարկ, եւ փաստենք, որ բնակչության մահացության թիվը ամսեկան կազմում է մինչեւ 600 մարդ` տարեկան հատելով 8000 -ի սահմանը, ապա կհասկանանք, որ առաջիկա տաս տարիների ընթացքում բոլոր առկա թափուր հողատարածքները ամբողջովին կսպառվեն` կանգնեցնելով բնակչությանը բավական լուրջ խնդրի առջեւ:

Եթե նախատեսվում էր հաջորդ տարվա ընթացքում ներդնել դիակիզարանների մասին օրինագծի կիրառումը, ապա ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ, անհրաժեշտ գումարներ դեռեւս չեն նախատեսվել, որոշումը կյանքի կոչելու համար:

Գուցե բարին էլ սա է, քանի որ հայ բնակչությունը ամուր կառչած է իր հնամենի արմատներին, եւ դժվար թե օրենքը շրջանցեր այն, փոխելով մի ամբողջ ազգի մենթալիտետ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8090 | 0 | 0
Facebook