Հայերի սովորույթն է չէ՞: Կարող ես միշտ լավ բան անել, բայց հանկարծ մի օր մի քիչ թերացար` սկսում են անդադար քննադատել:
Բոլորս էլ գիտենք, որ մեր ազգի հպարտոթյունը` Հենրիխ Մխիթարյանը, օրեցօր հաջողությունների է հասնում և գրեթե ամեն խաղում աչքի է ընկնում:Նա դարձել է «Շախտյորի» շարժիչ ուժը: Հենոն միանձնա գլխավորում է «Շախտյորի» ռմբարկուների ցուցակը, և արդեն մի քանի ամիս է դառնում է ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ողջ եվրոպայում թնդում է Հենրիխի անունը: Բոլորն համոզված են, որ նրան մեծ ապագա է սպասվում: Բայց մենք մոռացանք այդ ամենը, երբ նա անվրեպ չիրացրեց «Գովեռլայի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը: Այնպիսի տպավորություն էր, որ հայերը սպասում էին այդպիսի վրիպման, որ սկսեին քննադատել նրան:
Քննադատում ենք մոռանալով, նրա հիանալի գոլերն ու գոլային փոխանցումները:Ավելացնենք, որ Հենոն այդ խաղին կատարեց գոլային փոխանցում, և նրա խաղընկերը բացեց խաղի հաշիվը: Բայց հայերին դա չի գոհացնում: Նրանք կարծում են, որ ֆուտբոլ խաղալն ու գոլ խփելը շատ հեշտ է, և յուրաքանչյուրը կարող է անել այն: Բայց չէ որ նույնիսկ աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստները ամեն խաղին չեն կարողանում գոլ խփել: Իսկ Հենրիխը միջին հաշվարկով ամենաշատն է տեղաշարժվում դաշտում, և նրա օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է:
Մխիթարյանի առջև նախանձելի հեռանկարներ են բացվում, նա խաղում է այնպիսի թիմում, որը կարող է մրցակցել այնպիսի անվանի մրցակցի հետ, ինչպիսին «Յուվենթուսն» է: Հենրիխը Երևանի պատվավոր քաղաքացի է, որի խաղն առանձնացնում են այնպիսի մասնագետներ, ինչպիսին Չեզարե Պրանդելլին է: Հենրիխը չի կարող չշարունակել առաջադիմելը: Նա շատ տաղանդավոր է, և աշխատանքի դեպքում մենք կտեսնենք բազմաթիվ գեղեցիկ գոլեր ու փոխանցումներ: Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ Մխիթարյանը համապատասխանում է եվրոպական ցանկացած թիմի պահանջներին: Եկեք չքննադատենք և հավատանք Հենրիխին: Վստահ եղեք, նա դեռ շատ գոլեր է խփելու, և նրա անունը դեռ թնդալու է եվրոպայում: