Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննիչը փախել է Վ.Պետրոսյանի հիվանդասենյակից

Six Product HD
Հեղինակ`
Six Product HD
18:48, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2013 թ.

«Երբ Վարդան Պետրոսյանը խնդրեց, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են եւ գրավոր միջնորդություն ներկայացրեցինք, քննիչը չգիտես ինչու դադարեցրեց հարցաքննությունը, չարձանագրեց այն հարցերը, որոնք Վ.Պետրոսյանը խնդրեց արձանագրել, չտվեց նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողեց կիսատ, դուրս եկավ սենյակից, գնաց», - «Փաստիոնֆո» -ին հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
     Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է ասել քննիչին Վարդան Պետրոսյանը, որ փախուստի պատճառ է դարձել, Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց հետևյալը. «Վարդան Պետրոսյանը ուզում էր իր կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ, ցուցմունք չի կարող տալ այս պահին` առողջական վիճակից ելնելով, բայց որոշ ասելիք ունի, իսկ քննիչը չթողեց ո’չ խոսի, ո’չ էլ արձանագրությունը ստորագրի, դուրս եկավ, գնաց, խուճապի՞ էր մատնվել, թե՞ ինչ, չհասկացանք»:
     «Արտառոց ոչինչ չկար, սովորական հարցաքննություն էր», - կատարվածի վերաբերյալ իր տարակուսանքն է հայտնում Ն.Բաղդասարյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3710 | 0 | 0
Facebook