Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգիս էլ չկա…/պոեզիա/

Bayazetci Studio
Մամուլի խոսնակ`
Bayazetci Studio
21:34, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2013 թ.
    
Դեռ չկարդացված սուրբ գրքի նման,
Կարծես անարգված ու ոտնահարված հանց մի սրբություն,
Դեռ չդատարկված և դեռ չխմված գինու մի բաժակ:
Գետնին տվեցիր իմ փխրուն հոգին,
Այն վերածելով անզգուշաբար ժայռից վար թափված սնդիկի բույլի,
Որ չի հավաքվի, իրար չի միանա,
Զի ցրվեց ու տարածական չափսերը փռեց աշխարհով համայն,
Բայց հիշիր ընդմիշտ, թեկուզ և դու էլ ընդմիշտ չես լինի,
Որ այդ սնդիկը հայելանման մակերես ունի,
Եվ կարտացոլի մեղքերը մարդկանց ու մեղքերը քո,
Եվ միշտ սնդիկի նման սառը կմնա:

    
Ես քեզ տվեցի հոգին իմ ըմբոստ,
Իսկ դու վարժեցրեցիր իմ վայրի հոգին իմ ըմբոստ հոգին,
Հանց վայրի մուսթանգ, որ ազատության զավակն է հաստատ:
Դու ոսկե սանձով սանձեցիր նրան և դա էլ քիչ չէր՝
Փորձում ես հեծնել:

    
Հոգիս անուշաբույր եթերի նման ես տվեցի քեզ,
Մոռացա նշել՝ չբացես դու այն՝ կցնդի օդում:
Բացեցիր հոգիս ու այն վերացավ:
Եվ հիմա մարդիկ, համայն աշխարհը, ամեն մի շնչող
Եվ չար, և բարի, և մարդ, և նույնիսկ վայրագ կենդանի
Իրենց բաժին հասած օդի քուլայում
Շնչում են նաև իմ անուշաբույր հոգին խելագար:

    
Ինչու2 իմ հոգին կտավի նման պղծեցիր քո սուրբ ու միակ վրձնով,
Իբրև թե նկար պիտի նկարես,
Երկար սպասեցի քո այդ նկարին,
Բայց ինչ դուրս եկավ,
Կարմիր ժապավեն կապեցիր վրան,
Քնքուշ մետաքսով դու այն ծածկեցիր:
Ես էլ միամիտ տղեկի նման կանգնել եմ, փութում, շտապում բացել:
Մետաքսը մի կողմ նետեցի արագ և զգուշությամբ կտրեցի կարմիր ժապավենը ես…
Եվ ինչ եմ տեսնում,
Դու նկարել ես մի … մի ունայնություն:
Սև ներկված կտավ, այլևս ոչինչ,
Բայց չէ որ սևը գույն չէ, այլ երևի երանգ, կամ կեղտոտվածություն,
Կամ էլ մեղքերը գույներ անվանենք,
Կամ էլ գույների անփորձ մի միախառնում:

    
Ես հիմա ումից պահանջեմ հոգիս
Քեզնից, իզուր է
Աշխարհը, չունի,
Կամ եթե ունի ապա պիտի քրքրեմ ու վիզս ծռեմ միլիարդների դեմ:

    
Հոգիս էլ չկա…
Ախ չկա հոգիս…
    
    
     © Արարատ Բայազետցի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4746 | 0 | 0
Facebook