Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես շատ կուզեի թռչել իմանալ…/պոեզիա/

Bayazetci Studio
Մամուլի խոսնակ`
Bayazetci Studio
21:01, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2013 թ.
    
Ես շատ կուզեի թռչել իմանալ…
Առնական արծվի թևին հավասար ճախրել կուզեի:
Եվ ոչ վերից նայելու համար,
Այլ ազատությունը գեթ հասկանալու, պարզելու համար:
Կուզեի թռչել բազեից բարձր, բայց բազեի պես,
Ոչ թե թշնամուն շուտ հարվածելու,
Այլ բարեկամին օգնելու համար:
Թռչել կուզեի աղավնու նման,
Ոչ թե մաքրությանն հանց խորհրդանիշ,
Այլ սիրող սրտին հենց իր սիրածից
Լուր ավետելու, հույս տալու համար:
Կռունկի նման թռչել կուզեի
Ոչ թե աշխարհը տեսնելու համար,
Այլ այդ աշխարհից սիրուն թռիչքով
Մի փոքրիկ ժպիտ կորզելու համար:
Կուզեի թռչել ծիծեռնակի պես ցածր թռիչքով,
Ու ոչ թե մարդկանց հավատարմություն ցույց տալու համար,
Այլ լոկ ասելու` շուտ պատսպարվեք` անձրև է գալու:
Ճախրել կուզեի բվեճի նման գիշերը միայն,
Բայց ոչ թե մարդկության հանդեպ դավեր նյութելու,
Այլ մանուկների քունը հսկելու համար:
Կուզեի թռչել հրեշտակի պես,
Որ մեղավորներին ես ներում հայցեմ հենց անձամբ Աստծուց,
Եվ մարդկությանը օրհնություն բերեմ երկնավոր հորից:
Ես շատ կուզեի թռչել իմանալ,
Ընկնել իմանալ բազեին հատուկ ազատ անկումով,
Բայց ոչ թե գետնից որս անելու համար,
Այլ խեղճ որսկանի ձեռքին որս դառնալու համար:
Թռչել կուզեի, սոխակին վայել երգել կուզեի:
Բայց ոչ թե մարդկանց լոկ զարմացնելու,
Այլ իմ դայլայլով գարնան գալուստը հայտնելու համար:

    
Ես շատ կուզեի թռչել իմանալ…
© Արարատ Բայազետցի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4253 | 0 | 0
Facebook