Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քիմ Քարդաշյանի մայրը ցույց է տվել, թե ինչպիսին է եղել իր դուստրը մինչ պլաստիկ վիրահատությունները

14:55, ուրբաթ, 01 նոյեմբերի, 2013 թ.
     33-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջենները, համացանցում տեղադրել է դստեր լուսանկարներից մեկը, որում նա մինչև մի քանի պլաստիկ վիրահատություններ կատարելն է:
    
     Նշենք, որ այդ ժամանակից ի վեր ոչ միայն Քիմը, այլև Քրիսը մի քանի անգամ պլաստիկ վիրաբույժների օգնությանն են դիմել:
    
     Լուսանկարի ներքո Ջենները շնորհավորել է դստերը ծննդյան տարեդարձի կապակցությամբ և խոստովանել է, որ առաջին ամուսնությունից ծնված միջնեկ աղջկան միշտ էլ բոլորից շատ է սիրել և նրան համարում է «իր կյանքի լույսը»:
    
     «Ծնունդդ շնորհավոր, Քիմբերլի: Ես հիշում եմ այն օրը, երբ դու ծնվեցիր այնպես, ասես դա երեկ է եղել: Դու վարդագույն մետաքսե զգեստով էիր, և բոլորը շատ հուզված էին քեզ հետ ծանոթանալու առթիվ», - Golos.ua-ն մեջբերում է Քրիսի գրառումը:
Աղբյուրը` blognews.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4589 | 0 | 0
Facebook