33-ամյա հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջենները, համացանցում տեղադրել է դստեր լուսանկարներից մեկը, որում նա մինչև մի քանի պլաստիկ վիրահատություններ կատարելն է:
Նշենք, որ այդ ժամանակից ի վեր ոչ միայն Քիմը, այլև Քրիսը մի քանի անգամ պլաստիկ վիրաբույժների օգնությանն են դիմել:
Լուսանկարի ներքո Ջենները շնորհավորել է դստերը ծննդյան տարեդարձի կապակցությամբ և խոստովանել է, որ առաջին ամուսնությունից ծնված միջնեկ աղջկան միշտ էլ բոլորից շատ է սիրել և նրան համարում է «իր կյանքի լույսը»:
«Ծնունդդ շնորհավոր, Քիմբերլի: Ես հիշում եմ այն օրը, երբ դու ծնվեցիր այնպես, ասես դա երեկ է եղել: Դու վարդագույն մետաքսե զգեստով էիր, և բոլորը շատ հուզված էին քեզ հետ ծանոթանալու առթիվ», - Golos.ua-ն մեջբերում է Քրիսի գրառումը: