Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մոսկովյան պուրակ»

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
10:16, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2013 թ.

«Մոսկովյան պուրակը» Երևանի Կենտրոն վարչական շրջանում կառուցված ամենաերիտասարդ պուրակներից մեկն է: Այն գտնվում է Գրիգոր Քոչար փողոցում՝ Երևանի Դրամատիկական թատրոնի հարևանությամբ և երկայնքով: Պուրակը հիմնվել է գրեթե 10 տարի առաջ որպես Երևանի Կենտրոն վարչական շրջանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի միջև հաստատված ամուր բարեկամության գրավական:

Պուրակն այսօր Կենտրոնի ամենագեղեցիկ հանգստի վայրերից մեկն է: Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում թե՛ երևանցիները, թե՛ հյուրերը… Այգին հաճախ ծառայում է նաև որպես բազմաբնույթ միջոցառումների անցկացման վայր: Այգու մշտական բնակիչն է դարձել կառուցման օրից տեղադրված «Նարդի խաղացող մարդու» արձանը: Գեղեցիկ է մեր այգին, գեղեցիկ է մեր Կենտրոնը, գեղեցիկ է մեր Երևանը: Մնում է սիրենք ու պահպանենք մեր մայրաքաղաքը, որովհետև մենք բոլորս ուզում ենք ունենալ գեղեցիկ Երևան…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3815 | 0 | 0
Facebook