Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր թեստ. 95% ճշտություն. Ո՞ր ամսին եք ծնվել

Six Product HD
Հեղինակ`
Six Product HD
20:02, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2013 թ.
     Ինչքանո՞վ համընկավ
    
     Ո՞ր ամսին եք ծնվել: Ինչ է դա նշանակում.
    
     Հունվար, Սեպտեմբեր
     Շփվող մարդիկ են: Սիրում են նրանց, ովքեր սիրում են իրենց: Սիրում են լինել ուշադրության կենտրոնեւմ, համարձակ մարդիկ են: Երազկոտ են ու հաճախ զգացմունքային: Հեշտ բորբոքվող են:
    
     Փետրվար
     Խելացի են ու ինտելեգենտ, մտածում են աբստրակտ: Ընկերասեր են, ազնիվ ու հավատարիմ ընկերների նկատմամբ: Սիրում են ազատություն, աշխատասեր են ու նպատակասլաց: Հեշտ է բորբոքվում, բայց կարողանում է զսպել իրեն: Ռոմանտիկ է հոգու խորքում, բայց ցույց չի տալիս:
    
     Մարտ
     Հաճելի ու համակրելի մարդիկ են: Սիրում են խոսել, շփվող են: Որոշ դեպքերում բավականին համառ են: Նորաձևությանը հետևում են: Իտելեկտուալ է, հաճախ է ռիսկի դիմում, բայց միշտ ճիշտ որոշում է կայացնում: Ուշադիր է ու հուսալի:
    
     Ապրիլ, Հոկտեմբեր
     Ունեն հումորի լավ զգացում: Լոյալ են, աշխատանքի մեջ արդյունավետ են, լավ հիշողություն ունեն: Սիրում են ինֆորմացիա փնտրել, նոր բան իմանալ: Կարող են ուրախացնել մարդկանց, տանել իրենց ետեևից: Սիրում են հանգիստը, սպորտը, ճամփորդելը:
    
     Մայիս
     Ակտիվ ու դինամիկ են: Համակրելի են, սիրելի հակառակ սեռի կողմից: Սիրում են, երբ իրենց ուշադրություն են դարձնում: Օգնում է մարդկանց և փորձում լուծելի դժվար իրավիճակում գտնվողների խնդիրները: Համառ են, բայց շատ ընկերներ ունեն:
    
     Հունիս
     Սիրում են նոր բաներ փորձել: Գաղտնապահ են, փակ մարդիկ են, չեն ցույց տալիս, եթե անգամ նյարդայնանում են: Նրան շատերը փորձում են նմանվել, սիրում է բայց միայնակ լինել: Ընկերներ չի փնտրում, արժևորում է հին ու լավ ընկերներին: Ագրեսիվ չեն, բարի մարդիկ են:
    
     Հուլիս
     Շատ հաճելի գտնվել այդ մարու կողքին: Սիրում է նոր ընկերներ ձեռք բերել: Լավ դերսաններ կարող են լինել, խորհուրդ է տրվում փորձել ուժերը այս ոլորտում:
    
     Օգոստոս
     Շփվող են, լեզուն են գտնում ցանկացած մարդու հետ: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, ինքնավստահ են, ու միշտ պահում են ինքնատիրապետումը: Հարուստ պատկերացում ունեն, խաղասեր են: Իշխող են ու կռվող, իրենց խոսքի տերն են ու նպատակասլաց: Սիրվում են շրջապատի կողմից:
    
     Նոյեմբեր
     Համառ են, որոշ դեպքերում դաժան: Գրավում է մարդկանց, ֆիզիկապես ու հոգեպես համակրելի են: Դերասանական հատկություններ ունեն: Սիրում են երազել, հակված են արվեստին, լինում են երգիչներ, նկարիչներ, դերասաններ: Չեն սիրում երկար տունը նստել, աշխատասեր են:
    
     Դեկտեմբեր
     Գեղեցիկ են, ամեն հարցում կարող են մրցակից լինել: Ամբիցիոզ են, արագաշարժ: Սիրված են հակառակ սեռի կողմից: Ակտիվ միտք ունեն, բազմաթիվ կրեատիվ նորամուծություններ կարող են անել: Լավ կազմակերպիչ են: Գրավում են ուրիշներին, բայց և սիրահարվում խորը:
    
     Խոսում է Երևանը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
17467 | 8 | 0
Facebook