Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի հետաքրքիր պատմություն

Six Product HD
Հեղինակ`
Six Product HD
17:49, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2013 թ.

Անպայման ընթերցեք...


    

Մի ծեր մարդ իր 25ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ...Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է.

_ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես: Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում...

_ Պա'պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, ամպերին նայի'ր, տես'` ինչ չքնաղ են:
     Քիչ անց սկսեց անձրև տեղալ... տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց.

_ Պա'պ, անձրև է գալիս, տեսնու՞մ ես, տեսնու՞մ ե, ս պա'պ:

Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն.

_ Պարո'ն, ինչու՞ Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ: Շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային...

Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց

_ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս... այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել♥♥♥

Աղբյուրը` Լայք Սերվիս
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7689 | 0 | 0
Facebook