Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Առողջ մարմնում՝ առողջ հոգի»

Կենտրոն վարչական շրջան
Մամուլի խոսնակ`
Կենտրոն վարչական շրջան
15:19, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2013 թ.
     Հոկտեմբերի 25-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ» խորագրով մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիայի եզրափակիչ փուլը: Սպորտլանդիային մասնակցում էին Կենտրոն վարչական շրջանի թիվ 3, 5, 15 և 17 մանկապարտեզների ավագ խմբերի սաները: Փոքրիկները մրցեցին ցատկ տեղից, մաքոքավազք, վազք, փոխանցումավազք և պարանի ձգում մարզաձևերում: Լավագույն միավորներով հաղթող ճանաչվեց թիվ 17 մանկապարտեղի թիմը: Այսպիսի միջոցառումները նպատակաուղղված են մանուկների սպորտային դաստիարակությանը, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Միջոցառման ավարտին մասնակից մանկապարտեզները ստացան խրախուսական նվերներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3229 | 0 | 0
Facebook