Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: «Facebook» սոցիալական ցանցում որոշ խնդիրներ են ծագել

00:12, երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2013 թ.

«Facebook» սոցիալական կայքում տեխնիկական խնդիրներ են ծագել, ինչի արդյունքում որոշ օգտատերեր չեն կարողանում որևէ բան տեղադրել սոցիալական ցանցի պլատֆորմում:

Խնդրի մասին «Facebook» -ի օգտատերերը հայտնում են «Twitter» սոցիալական կայքում արված գրառումներում: Ամեն անգամ երբ օգտատերերից որևէ մեկը ցանկանում է իր բջջային հեռախոսից «Facebook» -ում ինչ-որ գրառում, նկար, տեսահոլովակ տեղադրել կամ պարզապես մեկնաբանություն գրել, հայտնվում է հետևյալ ծանուցումը. «Ձեր գրառման թարմացման հետ որոշակի խնդիր կան, խնդրում ենք փորձել մի քանի րոպե անց»:

«Facebook» -ի տեխնիկական սպասարկման խումբը հայտնում է, որ իրենք աշխատում են խնդիրների չեզոքացման ուղղությամբ:

Աղբյուրը` life.panorama.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2934 | 0 | 0
Facebook