Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վ. Պուտինը նոբելյան մրցանա՞կ կստանա

21:37, կիրակի, 20 հոկտեմբերի, 2013 թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկում են ներկայացնել Նոբելյան մրցանակի սիրիական հարցում խաղաղարար գործողությունների ներդրման համար: Այսպիսի առաջարկությամբ հանդես է եկել կրթական համառուսական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Կոմկովը:

«Վլադիմիր Պուտինը գործնականում ցույց տվեց իր նվիրվածությունը խաղաղության գործին: Լինելով աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ նա իր առավելագույն ջանքերն է թափում խաղաղության և հանգստության պահպանման համար ոչ միայն իր սեփական հանրապետության տարածքում, այլ նաև ակտիվ կերպով նպաստում է երկրագնդի վրա տեղի ունեցող ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորմանը», - "РБК daily" լրատվականը թարգմանում է այն նամակի տեքստը, որը Կոմկովը ուղարկել էր նորվեգյան Նոբելյան կոմիտե:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայում այս հարցի առնչությամբ սկսվել է ստորագրահավաք: «Եթե Սիրիայի վրա հարձակումներ չլինեն, ապա նա դրանով աշխարհի համար արդեն բավականին բան արած կլինի, քան Նոբելյան դափնեկիր Օբաման», - կարծում են ֆրանսիացիները:

Իսկ Պուտինի հակառակորդը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ունի խաղաղության մրցանակ: Նա այդ մրցանակը ստացել է 2009թ-ին: Մրցանակը նրան հանձնել են «միջազգային դիվանագիտության ամրապնդման հարցում ներդրած ջանքերի և ազգերի միջև համագործակցության» համար:

Այնուամենայնիվ, այս տարի «Նոբելը» չի շնորհվելու ռուս նախագահին: Բանն այն է, որ այս տարվա փետրվարի 1-ին արդեն լրացել է դիմումների ընդունման ժամկետը, իսկ մարտ ամսից մինչև օգոստոս ընկած ժամանակաշրջանում կոմիտեի անդամները զբաղվում են թեկնածուների ցուցակ կազմելու գործով: Այնպես որ, եթե Պուտինին շնորհվի այս մրցանակը, դա կլինի հաջորդ տարի:

Աղբյուրը` galatv.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3614 | 0 | 0
Facebook