Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Առավոտ». Որքա՞ն է Հայաստանի նախագահի աշխատավարձը

00:09, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2013 թ.
     Թերթի հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնային դրույքաչափը 400 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո այն իջնում է 320-330 հազար դրամի, վարչապետի պաշտոնային դրույքաչափը 350 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո 270-280 հազար է դառնում, նախարարներինը 330 հազար դրամ է, պատգամավորներինը` նույնպես, փոխնախարարներինը` 180 հազար է, առաջին փոխնախարարինը` 220 հազար, էլ չասած ավելի ցածր կարգի պաշտոնների դրույքաչափերի մասին: «Եվ երբ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ, միաժամանակ, քայլեր չենք ձեռնարկում պաշտոնյայի դրույքաչափերի բարձրացման ուղղությամբ, ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները պարզապես խոսքեր են` առանց որեւէ նյութական հիմքի», - նկատել է ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավորը Արծվիկ Մինասյանը:
Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3577 | 0 | 0
Facebook