Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աֆորիզմներ Մերլին Մոնրոյից

Karina Sahakyan
Հեղինակ`
Karina Sahakyan
01:16, կիրակի, 06 հոկտեմբերի, 2013 թ.
     1.Նախևառաջ ես փորձում եմ ապացուցել ինքս ինձ, որ ես անհատականություն եմ: Այնուհետ գուցե կարողանամ ապացուցել նաև, որ դերասանուհի եմ:
     2.Եթե ես հետևեի բոլոր կանոններին, երբեք չէի հասնի նրան, ինչին հասել եմ:
     3.Ինձ միշտ թվացել է, թե ես գոյություն չունեմ ու միակ հնարավորությունը գոյություն ունենալու դա մեկ ուրիշը լինելն էր, հավանաբար այդ պատճառով էլ դարձել եմ դերասանուհի:
     4.Ես վերականգնվում եմ միայնության մեջ:
     5.Ես հաստատ գիտեմ, որ երբեք երջանիկ չեմ լինելու, սակայն ես գոնե կարող եմ ուրախ լինել:
     6.Միշտ հավատա քո ուժերին, քանի որ եթե դու չհավատաս, ապա ով պետք է հավատա քո փոխարեն:
     7.Իմ կարիերան ես սկսել եմ որպես հիմարիկ շիկահեր, այդպես էլ այն կավարտեմ:
     8.Յուրաքանչյուր աղջիկ երբեք չպետք է մոռանա, որ իրեն պետք չեն նրանք, ում պետք չէ ինքը:
     9.Ինձ շները երբեք չեն կծել` միայն մարդիկ:
     10.Ավելի լավ է միայնակ լինել, քան թե դժբախտ ինչ-որ մեկի հետ:
     11.Ես երբեք չեմ լքել նրանց, ում հավատացել եմ:
     12.Ուշանալով` համոզվում ես, որ քեզ սպասում են, հենց քե՛զ և ոչ մեկ ուրիշին:
     13.Չգիտեմ, թե ով է ստեղծել բարձրակրունկը, բայց աշխարհի բոլոր կանայք պարտական են նրան:
     14.Երեխաներին` հատկապես աղջիկներին, միշտ պետք է ասել, որ գեղեցիկ են ու սիրված: Եթե ես աղջիկ ունենամ, ես միշտ կասեմ նրան, որ նա գեղեցիկ է, կհարդարեմ նրա մազերը և երբեք նրան մենակ չեմ թողնի:
     15.Հոլիվուդն այն վայրն է, ուր հազարավոր դոլլարներ են վճարում քո մեկ համբույրի և հիսուն ցենտ՝ հոգուդ համար: Ես դա գիտեմ, որովհետև առաջինից հրաժարվել եմ շատ անգամներ և ձեռքս մեկնել հիսուն ցենտանոցին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4519 | 0 | 0
Facebook