Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հետաքրքիր փաստեր Չարլի Չապլինի մասին

Karina Sahakyan
Հեղինակ`
Karina Sahakyan
00:38, կիրակի, 06 հոկտեմբերի, 2013 թ.
     1.Չապլինը մեծ էր Հիտլերից 4 օրով և հրաշալի նմանակել է նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում:
     2.Չապլինի հասակը կազմել է 165սմ, իսկ քաշը` 60կգ:
     3.Չապլինն ուներ երկնագույն աչքեր և մուգ շագանակագույ գանգուր մազեր, սակայն 35 տարեկանում դրանք արդեն մեծամասամբ թափվել էին:
     4.Չապլինի ձախլիկ էր ու նույնիսկ ջութակ ձախ ձեռքով էր նվագում:
     5.Չապլինը մշտական աշխատանք թատրոնում ստացել է այն ժամանակ, երբ դեռ նույնիսկ կարդալ չգիտեր` 14 տարեկանում:
     6. Ավելի քանի 40 տարի ապրելով ԱՄՆ-ում, նա այդպես էլ չի ստացել քաղաքացիություն և դեռ ավելին, 1952թ-ից նրան արգելեցին մուտք գործել Ամերիկա:
     7.1917թ Չապլինն արդեն իր ժամանակների ամենա թանկ վարձատրվող դերասանն էր:
     8.Չապլինի սիրելի սպորտաձևը բոքսն էր, իսկ պարը` տանգոն:
     «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմում նա համատեղեց բոքսն ու տանգոն:
     9.Նրա «Մեծ դիկտատորը» ֆիլմը անցել է բազում դժվարությունների միջով: Բազում սպառնալիքներ ու խնդիրներ է բերել Չապլինին, սակայն այն նկարահանվել ու ցուցադրվել է: Ըստ որոշ աղբյուրների ֆիլմը հասել է նույնիկս Հիտլերին, որն էլ դիտել է այն:
     10.Չապլինն ամուսնացել է 4 անգամ և ունեցել է 11 երեխա:
     11.Չապլինի սիրելի հումորիստը Բեննի Հիլն է եղել:
     12.Շատ է սիրել մեքենաներ, սակայն շատ վատ է վարել:
     13.Մի անգամ մասնակցել է իր նմանակների մրցույթին ու գրավել երրորդ տեղը:
     14.Իր վերջին ֆիլմը նկարահանել է իր մահից տասը տարի առաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6578 | 0 | 0
Facebook